Իրադարձային
-ից
-ը
21:25 • 19.09.23Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ․ ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ երկրի սահմանադրական կարգը պահպանելու,
21:20 • 19.09.23Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները. ՇոլցՀայաստանն ու Ադրբեջանն այժմ գտնվում են շատ կրիտիկական իրավիճակում, և մեզ համար միանգամայն պարզ է, որ պատերազմի այս դրվագը պետք է անհապաղ դադարեցվի:
21:17 • 19.09.23Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կա 128 վիրավորԻնչպես հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։
21:09 • 19.09.23Կառավարության շենքի մոտ ոստիկանությունը լուսшձшյնային նռնшկներ կիրառեց ցուցարարների դեմԱյնուհանդերձ քաղաքացիները շարունակում են մնալ կառավարության շենքի մոտ։
20:58 • 19.09.23Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ․ Արցախի ՄԻՊԱՀ ՄԻՊ–ը հայտնել է, որ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ։
20:49 • 19.09.23Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը ստիպված է միջոցներ ձեռնարկել Ղարաբաղի հարցումԹուրքիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Արցախում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Բաքուն ստիպված է միջոցներ ձեռնարկել իր տարածքում, որոնք անհրաժեշտ է համարում։
20:45 • 19.09.23Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ ՄխիթարյանԱդրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
20:38 • 19.09.23Կառավարության շենքի մոտ զանգվածային անկարգությունների կոչերի, դրանք կազմակերպելու դեպքերի առթիվ քրվարույթ է նախաձեռնվելՍտացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
20:32 • 19.09.23Ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է 469 մարդու, որոնցից 185–ը երեխաներ են․ ՌԴ ՊՆՕրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է 469 մարդ, որոնցից 185–ը երեխաներ են․։ Բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի։
20:10 • 19.09.23Վերջին 15 րոպեների ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պшյթյուններ են հնչել․ Արտակ ԲեգլարյանԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով Արցախում տիրող իրավիճակի մասին։
20:08 • 19.09.23Շուշիի շրջանի Եղցահող համայնքը հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում. Արցախի ՄԻՊ«Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են», - գրել է նա։
19:54 • 19.09.23Այժմ ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանն իր ցեղшսպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնшջնջմանը. Արցախի ԱԳ նախարարՄիջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
19:44 • 19.09.23Կոչ եմ անում գալ Հանրապետության հրապարակ. ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը չի կարելի վստահել մարդկանց, որոնք պարբերաբար բերում են պшտերազմ ու պարտություն. Անդրանիկ ԹևանյանԵս կներկայացնեմ իմ պատկերացումները ստեղծված իրավիճակների և ելքերի հետ կապված, կառաջարկեմ այն ճանապարհային քարտեզը, որով մենք պետք է հասնենք իշխանափոխության և այս իրավիճակի հանգուցալուծման:
19:32 • 19.09.23Մшրտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են. Արցախի ՊՆԱդրբեջանական ԶՈւ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։
19:24 • 19.09.23Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մшհվան 5 դեպք է արձանագրվելՏեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։
