Իրադարձային
-ից
-ը
12:11 • 01.09.23Այսօր ստացած ձեր կրթությունը վաղը դո՛ւք օգտագործելու եք մեր հայրենիքն առավել բարեկեցիկ ու զարգացող դարձնելու համար․ Գագիկ ԾառուկյանԱռանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ շրջափակված Արցախի մեր բոլոր դպրոցականներին ու ուսանողներին, նրանց մանկավարժներին ու դասախոսներին, որ անկախ ստեղծված անմարդկային պայմաններից շարունակում են կառչած մնալ իրենց հող ու ջրից, շարունակում են ապրել, կրթվել ու կրթել իրենց պատմական հայրենիքում:
12:09 • 01.09.2311 բուժառու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ. Արցախի ԱՆՆախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
12:01 • 01.09.23Ես այս պահին դպրոցում եմ, սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավար«Ամեն ինչ կարգին է։ Ես այս պահին դպրոցում եմ, երեխաները ևս դպրոցում են, սեպտեմբերի 1-ն ենք նշում»,- հաղորդեց նա։
11:55 • 01.09.23Գործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը (լուսանկարներ)«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։
11:53 • 01.09.23Բացահայտվել են մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու դեպքեր (լուսանկարներ)Իրավախախտումների վերաբերյալ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի հատկանիշներով և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։
11:30 • 01.09.23Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ (թարմացվող)Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
11:27 • 01.09.23Տղամարդը կոտրել է ապակիներ և դրսևորել ագրեսիվ վարքագիծ. Ոստիկանության պարզաբանումըՏղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
11:25 • 01.09.23Ադրբեջանը հայտնում է սահմանին 3 զինծառայողի վիրավորվելու մասինՀայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։
11:13 • 01.09.23Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ ՊՆԶոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ։
11:04 • 01.09.23ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կկայանանԻսկ Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա Ադրբեջանի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։
11:03 • 01.09.23Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն. Լուիս Մորենո ՕկամպոԼուիս Մորենո Օկամպոն կարևորեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:
10:52 • 01.09.23Բելառուսում մեկնարկում են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները«Մարտական եղբայրություն» շարքի առաջին զորավարժությունները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ղազախստանի տարածքում:
10:43 • 01.09.23Ռուսաստանի տարածքը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԱնօդաչուի հարձակման մասին հայտնել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Ըստ պաշտոնյայի՝ ՀՕՊ համակարգերը կանխել են հարձակման փորձը Լյուբերցի քաղաքի մոտակայքում։ Տուժածներ և ավերածություններ չկան։
10:34 • 01.09.23Այսօր, ավելի քան երբևէ, կրթությունը կարևոր է, սովորելը կարևոր է, զարգանալը կարևոր է․ ԿԳՄՍ նախարարՆոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով:
10:22 • 01.09.23Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվում է նաև ականանետ․ ՊՆՊաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ
