Իրադարձային
-ից
-ը
13:40 • 22.08.23Թրամփն օգոստոսի 24-ին Ջորջիայում կներկայանա ոստիկանություն՝ ձերբակալվելուԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով մեղադրվում է 2020 թ.-ին Ջորջիայում նախագահական ընտրությունների արդյունքներն անօրինական ճանապարհով փոխելու փորձի համար, օգոստոսի 24-ին կհանձնվի Ջորջիայի Ֆուլթոնի շրջանի ոստիկանությանը։
13:35 • 22.08.23Աննա Արևշատյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀԸնթացակարգի համաձայն նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, այնուհետև կտեղափոխեն մեկուսարան։
13:33 • 22.08.23Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն խափանում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման գործընթացը. ՄիրզոյանԵս չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է, կամ կցանկանա մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը
13:20 • 22.08.23Հայաստանում առաջիկայում Բելգիայի դեսպանություն կբացվիԱյս հզոր ժեստը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ենք տալիս մեր և Հայաստանի քաղաքական հարաբերություններին։
13:10 • 22.08.23Մենք շարունակաբար ահազանգում ենք՝ Ադրբեջանի գործողությունների հիմքում ընկած է ԼՂ-ին էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը. Արարատ ՄիրզոյանԱդրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները, և բացառություն չի կազմում այնպիսի հումանիտար հանձնարարության կյանքի կոչումը,
13:08 • 22.08.23Ադրբեջանական զինուժը կրակել է Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբՏեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
13:03 • 22.08.23Ողջունում ենք Հայաստանի վարչապետի համարձակ հայտարարությունները խաղաղության ուղու մասին․ Բելգիայի արտգործնախարարԲանակցություններում երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերունությունը և երկրների տարածքային ամբողջականությունը։
12:45 • 22.08.23ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր ԲորդովինՕգոստոսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին:
12:37 • 22.08.23Արցախի կառավարությունը և Կարմիր խաչը զբաղվում են դին տեղափոխելու փաստաթղթերով․ Հելեն Դադայանի մայրԱյս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, թե այդ քայլերն արդյունք կտան, թե՝ ոչ, ադրբեջանական կողմը համաձայնություն կտա դին տեղափոխել, թե՝ ոչ։ Երեկվա տվյալներով ինձ ասել են, որ փաստաթղթերն են պատրաստում։
12:30 • 22.08.23Ցուցարարները Ճապոնիայի վարչապետի նստավայրի մոտ բողոքում են «Ֆուկուսիմա-1»-ից ջուրն օվկիանոս բաց թողնելու դեմՎարչապետ Կիսիդան հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողումը կսկսվի օգոստոսի 24-ին։
12:24 • 22.08.23Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՊԲԻբր, օգոստոսի 21-ին ճնշվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հերթական ապատեղեկատվությունն է :
12:23 • 22.08.23Արցախում 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
12:20 • 22.08.23«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել 7 բուժառու, նախատեսվում է օրվա ընթացքում Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 7 բուժառուիԱդրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։
12:15 • 22.08.23Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը:
12:11 • 22.08.23Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին. Լուիս Մորենո ՕկամպոԴեկտեմբերին Ադրբեջանը փակեց տարածաշրջանը կապող միակ մայրուղին՝ խստորեն սահմանափակելով սննդի, դեղորայքի և այլ պաշարների տեղաշարժը մոտ 120,000 մարդկանց համար:
