Իրադարձային
-ից
-ը
11:46 • 04.08.23Վրաստանում սողանքի հետևանքով կա 35 անհետ կորած«Աղետի գոտուց ուղղաթիռներով արդեն 200-ից ավելի մարդ է դուրս բերվել, ինչ վերաբերում է մարդկանց, ում հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանց թիվը 35 է, հայտնաբերման գործընթացը շարունակվում է»,- ասել է նա։
11:45 • 04.08.232023 թվականի ամառային զորակոչի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը 64 գրավոր և բանավոր բողոք է ստացելՄարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին:
11:35 • 04.08.23Ռուս դիվանագետները սեպտեմբերին կժամանեն Կապան՝ ՌԴ ԱԳՆ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցովՌուսաստանի Դաշնությունն ակտիվորեն պատրաստվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը Այս մասին ՏԱՍՍին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս
11:12 • 04.08.23Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին. ՌԴ ԱԳՆ պաշտոնյաԱրևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ այս մասին ՏԱՍՍին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության
11:11 • 04.08.23Ժնևի կոնվենցիան արգելում է մարդկային արժանապատվությունը ստորացնող «մարդասիրությունը», իսկ Ադրբեջանը հենց այդպիսի «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին․ ԱՀ պետնախարարԱդրբեջանը ինչպես նախկինում, 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ առ այսօր, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, իսկ մնացածներին էլ հարկադրաբար հպատակեցնելու ծրագիր:
11:05 • 04.08.23Աղավնաձոր գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել ենԻրականացվում են աշխատանքներ ծխացող օջախների բացահայտման և մարման ուղղությամբ։
10:48 • 04.08.23Օգոստոսի 8-ին Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
10:19 • 04.08.23Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներ ենՀամահայկական խաղերն անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 1987-1988թթ., ու հիմա անկասկած կարելի է ասել, որ այն հաջողել է և լիովին կատարում է ստանձնած առաքելությունը։
09:13 • 04.08.23Հոսանքի հովհարային անջատումներով պայմանավորված՝ Ստեփանակերտի որոշ հասցեներում ջրամատակարարման խնդիրներ են առաջացելՀոսանքի հովհարային անջատումներով պայմանավորված՝ Ստեփանակերտ քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման 9-րդ գոտում առաջացել է ջրի սակավություն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն։
08:21 • 04.08.233 գյուրզա, 2 իժ, 3 շահմար, 2 սահնօձ, 3 լորտու. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՕգոստոսի 1-3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
08:16 • 04.08.23Արցախում առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները․ պատնախարարԱրցախում առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները․ պատնախարար
07:49 • 04.08.23Պտղունք գյուղում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 3-ին, ժամը 21:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Պտղունք գյուղի Թութակյան փողոցում գտնվող կահույքի արտադրամասում:
19:59 • 03.08.23Մեքսիկայում ֆուրգոնն ընկնել է ձորը․ 24 մարդ է զոհվել (լուսանկարներ)Զոհվել է առնվազն 5 անչափահաս
19:48 • 03.08.23ՆԳ նախարարը ԵՄ-ի հեռացող դեսպանին պարգևատրել է փոխգործակցության զարգացման համար (տեսանյութ)Կողմերը քննարկել են «համագործակցության առկա ծրագրերն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»
19:39 • 03.08.23Համայնքային ոստիկանները Ոսկեհատի բնակչի տան հարակից տարածքում հայտնաբերել են 48 կանեփի բույս (տեսանյութ)Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են
