Իրադարձային
-ից
-ը
12:12 • 03.08.23Ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում է, այստեղ ջուրը չի կառավարվում, մենք ունենք գիտելիքի խնդիր. ՓաշինյանՎարչապետն արձանագրեց, որ ՀՀ-ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է: Նրա խոսքով՝ մենք այստեղ գիտելիքի խնդիր էլ ունենք․ չգիտենք ինչ է նշանակում ջրի կառավարում:
11:55 • 03.08.23Կոչ եմ անում զերծ մնալ կայուն և տևական խաղաղության հասնելու հնրավորությունը նվազեցնելու քայլերից․ Փաշինյանն՝ ԱլիևինՀայաստանը հավատարիմ է խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը, կառավարության նիստին պնդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:49 • 03.08.23ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կատարել ԱՄԴ-ի որոշումները և բացել Լաչինի միջանցքըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումների կապակցությամբ, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման։
11:44 • 03.08.23Իսրայելում հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են իրականացրել դատական բարեփոխումների դեմԲողոքի ալիքը չի մեղմանում այն բանից հետո, ինչ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունն անցյալ շաբաթ հաստատեց դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագիծը:
11:36 • 03.08.23Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, որը հնարավորություն է տալիս վիճարկել հայ-ադրբեջանական սահմանը, իսկ հետո տարածքային պահանջներ ներկայացնել․ ՓաշինյանԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում Ղարաբաղի ժողովրդին աջակցության համար Ղարաբաղ է ուղարկվել 361 տոննա հումանիտար օգնություն, որը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ:
11:22 • 03.08.23«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձին բերված սառնարանում 20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր են հայտնաբերվելՔաղաքացի Ն. Դ.-ն բանավոր հայտարարել է, որ արգելված իրերով սառնարանը բերել է հիմնարկ կալանավորված անձ Ա. Ս.-ին փոխանցելու նպատակով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:
11:01 • 03.08.23ՀՀ կառավարությունը նիստ էր գումարել (տեսանյութ)Կառավարությունը 2023 թվականի օգոստոսի 3–ին հերթական նիստն է հրավիրել։
10:43 • 03.08.23Ինչո՞ւ Հակարիի կամուրջի մոտ էլ չկային այսպիսի մարդիկ, որ ճնշում գործադրեին․ արցախցի երիտասարդը՝ ոստիկանինԱկցիան տեղի է ունենում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի աղջկա` Վերա Խաչատրյանի գլխավորությամբ:
10:39 • 03.08.23Ժամանակավորապես դադարեցվել է Ավան վարչական շրջանի, Ծարավ Աղբյուր փողոցի, Առինջ գյուղի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
10:28 • 03.08.23Աղավնաձոր գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում կան ծխացող օջախներՕգոստոսի 3-ին Աղավնաձոր գյուղում «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում կան ծխացող օջախներ:
10:25 • 03.08.23ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ. դրամով կամ 63%-ով»:
10:14 • 03.08.23Ucom-ը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը«ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը։ Ընկերության և իր կոնտրագենտների միջև կնքվող պայմանագրերի և դրանց մասը կազմող արձանագրությունների և այլ փաստաթղթերի վրա։
09:58 • 03.08.23Արցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել․ Տիգրան ԱբրահամյանԱրցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել` հումանիտարից մինչև անվտանգություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
09:41 • 03.08.23Թուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել։ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մուղլայի մարզի մոտակայքում։
09:27 • 03.08.23Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներՀունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
