Իրադարձային
-ից
-ը
12:53 • 24.06.23ՌԴ Պետդումայի պատգամավորները հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են Վլադիմիր Պուտինին․ ՎոլոդինՌուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դումայի պատգամավորները հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են նախագահ Վլադիմիր Պուտինին։
12:43 • 24.06.23Ֆրանսիայի նախագահն ուշադրությամբ հետևում է ՌԴ-ում տիրող իրավիճակին․ Ելիսեյան պալատՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։
12:33 • 24.06.23Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստինՔննարկվել են հիմնադրամի 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2023 թվականին տարեկան բյուջեն:
12:30 • 24.06.23Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հայտարարել է, որ Դոնի Ռոստովում վճռական գործողություններ կձեռնարկվեն իրավիճակը կայունացնելու համար: Պուտինի հայտարարությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
12:28 • 24.06.23Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհին փլուզում է տեղի ունեցել. այն միակողմանի փակ էՀունիսի 24-ին, ժամը 09։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհի մասնակի փլուզում. տուժածներ չկան։
12:16 • 24.06.23Կյանքից հեռացել է փաստաբան Արսեն ՄկրտչյանըՀունիսի 6-ին նա Աշտարակի ճանապարհին վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլետով, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ էր ստացել, վիրահատվել էր և գտնվում էր հիվանդանոցում։
11:56 • 24.06.23Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ․ ՊՆՀունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ:
11:43 • 24.06.23Սա հարված է թիկունքից․ իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի մասնատումը․ Պուտինը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)Իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի մասնատումը։ Այս մասին ՌԴ բնակչության ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ բոլոր գործողությունները, որոնք պառակցում են միասնությունը, ուրացում է ժողովրդին և հարված թիկունքից։
10:55 • 24.06.23Պուտինն առաջիկայում հանդես կգա ուղերձովՌԴ-ում սեղծված լարված իրադրության ֆոնին նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում հանդես կգա կոչով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
10:38 • 24.06.23Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ․ ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագների» մարտիկներինՌԴ պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության գրոհային ջոկատների մարտիկներին՝ հայտարարելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
10:07 • 24.06.23Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր, դրական ապրելակերպով ու էներգետիկայով․ լինելով մեր քաղաքական թիմի ամենատարիքով անդամը, նա ժամանակակից էր ու առաջադեմ․ Նիկոլ ՓաշինյանԱյսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
23:45 • 23.06.23Ռուսաստանի ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ ապստամբության կոչի պատճառովԳերատեսչությունն ընդգծել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունից տարածված բոլոր պնդումները որևէ հիմք չունեն
23:45 • 23.06.23Պրիգոժինի և Ռուսաստանի իշխանությունների միջև ծայրահեղ լարվածություն է առաջացելՊրիգոժինը, որի գլխավորությամբ նրանք մասնակցում են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը, մեղադրանքներ է հնչեցրել ռազմական ղեկավարության հասցեին
23:10 • 23.06.23Կյանքից հեռացել է հասարակական-քաղաքական գործիչ Սերգո Երիցյանը«Օրերը» հայտնել է, որ վերջին 1,5 տարին ծանր հիվանդությունը նրան գամել էր անկողնուն
22:40 • 23.06.23Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆՌուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստերի առնչությամբ
