Իրադարձային
-ից
-ը
14:52 • 27.05.23Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՄայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 27-28-ը, 30-31-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
14:44 • 27.05.23Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է (լուսանկարներ)Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, սահմանվել է հերթապահություն։
14:25 • 27.05.23Որոնվող զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը․ ՀՀ ՊՆՄայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:
14:22 • 27.05.23Ստիպում եք՝ մարդիկ 600 դոլարով պայմանագիրը կնքեն ու գնան, որ դուք շենքի արժեքը դնեք 7000 դոլա՞ր․ Ֆիրդուսի թաղամասի բնակիչՇինարարություն անելով, փոշիով, կոմունիկացիաները խարխլելով դուք ստիպում եք, որ մարդիկ 600 դոլարով պայմանագիրը կնքեն ու գնան, որ դուք նույն ժամանակ՝ դեռ փոսորակը փորած շենքի արժեքը դնեք 7000 դոլա՞ր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի բնակիչներից մեկը։
13:43 • 27.05.23Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը կոչ է արել նախագահի ընտրություններում քվեարկել Քըլըչդարօղլուի օգտինԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, որ ավելի քան 6 տարի է՝ գտնվում է Էդիրնեի բանտում, կոչ է արել նախագահական ընտրություններում քվեարկել ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցության առաջանորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։
13:21 • 27.05.23«Վերջին զանգին» հատուկ տարածք է տեղափոխվել 112 մեքենա, 102-ի ղեկին՝ անչափահասներ․ ՈստիկանությունՎերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը մայիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում իրականացրեց ուժեղացված ծառայություն:
13:17 • 27.05.23ԱՄՆ սենատորները Կիևին օգնության վերահսկման նախագծեր կներկայացնենԱՄՆ սենատորները պատրաստվում են Ուկրաինային օգնության վերահսկողության խստացման օրինագծեր ներկայացնել այն բանից հետո, երբ Պենտագոնը շփոթության պատճառով մեծացրել է ԱՄՆ-ի կողմից Կիև ուղարկված սարքավորումների արժեքը:
12:54 • 27.05.23Դանակահարություն Շերամի փողոցում․ 22-ամյա երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվելՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ու քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածին վնասվածքը պատճառել են 18 և 26 տարեկան երկու երիտասարդ:
12:31 • 27.05.23Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու 06-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր․ Shamshyan.comԱյսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
12:21 • 27.05.23Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի նավերը մոտեցել են ԹայվանինՉինաստանի ժողովրդական ազատագրական բանակի երեք նավ, այդ թվում «Շանդուն» ավիակիրը, մայիսի 27-ին մոտեցել են Թայվանին:
12:13 • 27.05.23Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը (տեսանյութ)Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից։
11:48 • 27.05.23Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող զինծառայողների ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով. մեքենայում առկա է նաև նրանցից մեկի զենքը․ ՊՆ (լուսանկարներ)Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
11:38 • 27.05.23ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը․ Hetq.amՊետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
11:30 • 27.05.23Սոցհարցումները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլումԹուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները կանխատեսում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակն ըննդիմադիր թեկնածուի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ։
11:01 • 27.05.23Սևան-Մարտունի ավտոճանապարհին Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 27-ին, ժամը 03:57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
