Իրադարձային
-ից
-ը
12:19 • 19.06.23ՌԴ դեսպանին ենք ներկայացրել մեր դիրքորոշումները, սպասում ենք պաշտոնական արձագանքների․ ԱԳ փոխնախարարՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասում են պաշտոնական արձագանքների։
12:17 • 19.06.23Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է Ուկրաինայի «Миротворец» պատժամիջոցների բազայում««Миротворец» կենտրոնը խնդրում է իրավապահ մարմիններին այս հրապարակումը դիտարկել որպես հայտարարություն այս քաղաքացու կողմից Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավունքի և կարգի դեմ ուղղված կանխամտածված...
12:16 • 19.06.23Էջմիածին քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը հունիսի 20-ին կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
12:11 • 19.06.23Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ ՌԴ-ն ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, ոչ թե վերահսկողության ֆունկցիա․ Վահան ԿոստանյանՀայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
12:01 • 19.06.23Ինքնասպանության 13 փորձ, վայրի կենդանիների հարձակման 8 դեպք, օձի նկատման՝ 109, հրդեհի՝ 79․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 663 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։
11:52 • 19.06.23Երևանում Հնդկաստանի քաղաքացիների միջև վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ․ Shamshyan.comԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կա կտրած-ծակած վերք։
11:47 • 19.06.23Ե՛վ ադրբեջանցիները, և՛ հայերն ասում են, որ ապաշրջափակման գործընթացում ամենամեծ առաջընթացը գրանցվել է Ռուսաստանի մասնակցությամբ հարթակում. ՕվերչուկՄեր բանակցող գործընկերները համաձայն են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ ստեղծված հարթակում, դա ասում են և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, ամենամեծ առաջընթացն է գրանցվել։ Եվ այստեղ այսօր նկատվում է արդյունք...
11:19 • 19.06.23Հունաստանի ափերի մոտ ներգաթյալների նավի խորտակման հետևանքով ավելի քան 300 պակիստանցի է զոհվել․ Պակիստանում համազգային սուգ է հայտարարվելՀունաստանի ափերի մոտ հունիսի 14-ին նավի խորտակման հետևանքով 300-ից ավելի պակիստանցի է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել Պակիստանի սենատի նախագահ Մուհամմադ Սադիք Սանջրանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը:
10:41 • 19.06.23Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ. Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
10:23 • 19.06.23Ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը․ ՕվերչուկՓաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։ Իհարկե, այսօր շատ բան կարելի է անել՝ հիմնվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա...
10:21 • 19.06.23Մետրոյի Սուրմալուի կայարանի կառուցման մասին շուտով կհայտարարենք. Ավինյան (տեսանյութ)Շուտով պիտի հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին:
10:12 • 19.06.23Խորենացի փողոցում կայանված Opel Astra-ում փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի․ Shamshyan.comԵրեկ՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 10 շենքի մոտ կայանված ավտոմեքենայում դի կա:
09:23 • 19.06.23Ադրբեջանը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը․ ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ԱՀ ՊՆՀունիսի 18-ի ժամը 09:30-ից մինչև հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
09:17 • 19.06.23Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի և Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆՀունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
08:46 • 19.06.23Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
