Իրադարձային
-ից
-ը
15:15 • 18.04.23Մենք Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս․ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանը, 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։
14:52 • 18.04.23Մետրոյի հետագա հնարավոր զարգացումը լինելու է դեպի Նազարբեկյան թաղամաս, մետրոյի ցանցը տարեցտարի ընդլայնվելու է․ Տիգրան ԱվինյանԱջափնյակի կայարանը նախագծվում է «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից, որը երևանյան մետրոյի նախագծման ինստիտուտն է եղել խորհրդային ժամանակաշրջանում։ Փաստացի նախագծման աշխատանքն իրականացնում է այն ընկերությունը, որը պատրաստել է մետրոյի ամբողջական նախագիծը։
14:49 • 18.04.23Արցախի Հանրապետությունը ժամանակավորապես կհոսանքազրկվիԱպրիլի 20-ին ժամը 10.00-17.00-ն հոսանքազրկվելու է Արցախի Հանրապետությունը լրիվությամբ:
14:31 • 18.04.23Պատերազմի ժամանակ ազգականիս վռնդել եմ իմ կաբինետից, երբ ինձ պատմեց, որ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել զորքում ու ասել՝ «Նիկոլը հողերը հանձնել է»․ ՓաշինյանՊատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկը եկավ իմ աշխատասենյակ և ասաց, որ այսինչ բարձրաստիճան սպան զորքի մեջ խուճապ է տարածում ասում է «Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»։ Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
14:00 • 18.04.23Առաջացած ճեղքվածքը փակելու լուրջ ծրագրեր ունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի սպառազինության բալանսը վերականգնելու մասինԵս մի անգամ մի արտահայտություն արեցի, որ աղքատությունը մարդկանց գլխում է, հիմա բանակի բարեփոխումն առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել։ Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով բանակում արվող բարեփոխումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
13:52 • 18.04.23Ես չեմ լսել, որ մեզնից որևէ մեկը սեր արտահայտի Արագածի նկատմամբ, որևէ մեկի տանն Արագածի նկար չեմ տեսել․ Նիկոլ ՓաշինյանԵս չեմ լսել, որ որևէ մեկը մեզնից սեր արտահայտի Արագածի նկատմամբ, և դա ինձ համար պրոբլեմ է։ Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով պատմագրության ընկալումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
13:39 • 18.04.23Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Անահիտ Ավանեսյանը՝ Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների վիճակի մասինԲարեբախտաբար Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն ավելի է կայունանում ու դեպի ապաքինում ենք գնում։
13:27 • 18.04.23Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր էսկալացիա տեղի ունենալ. ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ:
13:20 • 18.04.23Հարավային Կովկասի կայունությունն ու խաղաղությունը կարող է կոնսենսուս դառնալ Արևմուտքի ու ՌԴ-ի միջև. ՓաշինյանՀարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև:
13:06 • 18.04.23Երևանի քաղաքապետարանին տրամադրվող բյուջեն կավելանաԵրևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կավելանա համապատասխանաբար 9,994,024.6 հազ. դրամով և 480,000.0 հազ. դրամով, որոնք արդեն ըստ ծրագրային նպատակայնության կարտացոլվեն Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում:
12:52 • 18.04.23ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի ԼիտվաԻնչպես հաղորդվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը։
12:45 • 18.04.23Թուրքիան հավատաց մեր անկեղծությանն ու բացեց Մարգարայի կամուրջը, մեր դրոշները վեր խոյացան աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա․ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասինՀայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
12:31 • 18.04.23ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
12:25 • 18.04.23Մենք ՀՀ ենք ճանաչում 29․800 քկմ տարածքը, պետք է կարողանանք ներդաշնակ ապրել տարածաշրջանի հետ՝ փոխելով պատմության ընկալման դիտանկյունը․ Նիկոլ ՓաշինյանԽաղաղություն հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար, հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29․800 քկմ տարածքը, ավելի կոնկրետ հայկական ԽՍՀ տարածքը, որը մենք 1991թ-ին անկախություն ենք ստացել։
12:14 • 18.04.23Իրանի վտարանդի թագաժառանգ Ռեզա Փահլավին «Իսրայելի և Իրանի ժողովուրդների միջև կամուրջ ստեղծելու նպատակով» ժամանել է Իսրայել (լուսանկարներ)Իրանի վերջին Շահ Փահլավիների արքայատոհմի գլուխ, Իրանի թագաժառանգ Շահզադե Ռեզա Փահլավին մասնակցել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ կազմակերպված արարողությանը, որը տեղի է ունեցել Յադ Վաշեմ հուշահամալիրում, Վարշավայի թաղամասի հրապարակում
