Իրադարձային
-ից
-ը
13:20 • 11.04.23«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից ևս 15 անձ տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ, 10 բուժառու վերադարձել է ԼՂԻնչպես հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
13:16 • 11.04.23Շփման գծին հարակից տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ քաղաքացիները պետք է դիմեն ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնԱյս մասին ասված է ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հայտարարության մեջ:
13:07 • 11.04.23Տիկի՛ն Մանասյան, մի վայրկյան իշխանության սրտի ՄԻՊ-ը չեղաք, Ձեզ հետ կանեն այն, ինչ Արման Թաթոյանի հետ արեցին․ Գեղամ ՄանուկյանՄի քանի ամիս շարունակ ՀՀ քաղաքացիները զրկված են եղել իրենց իրավունքների պաշտպանից, որովհետև կարճ ժամանակ պաշտոնավարելուց հետո քաղաքական մեծամասնության առաջարկով մեկ էլ անակնկալ Քրիստինե Գրիգորյանն ասաց՝ այլ աշխատանքի եմ մեկնում, մինչև հիմա այլ աշխատանք չունի։
12:55 • 11.04.23Ամանորի զարդերի ապամոնտաժումից հետո Հանրապետության Հրապարակի շենքերի բաց անցքերը փակվել են. փոխքաղաքապետԵրևանի քաղաքապետարանն այսօր ամփոփեց 2023 թվականի ամանորյա լուսավորության ծրագրի իրականացման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
12:55 • 11.04.23Գրիգորի Գաբրիելյանցը նշանակվել է ԱՀ պետական խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցը նշանակվել է ԱՀ պետական խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան՝ ազատվելով պետական խորհրդականի պաշտոնից։
12:49 • 11.04.23Գլխավոր դատախազի հետ ունեցած իմ հարաբերությունները երբևէ չեն ազդել իմ մասնագիտական գործունեության վրա․ ՄԻՊ թեկնածուԱնահիտ Մանասյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում, ըստ անհրաժեշտության, պատրաստ է նաև գնահատկաններ հնչեցնել Դատախազության գործունեության վերաբերյալ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններն իրեն չեն կարող կաշկանդել:
12:41 • 11.04.23Եգիպտոսը նախատեսում էր Ռուսաստանին գաղտնի մատակարարել մինչև 40 000 հրթիռ. The Washington PostԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին փետրվարին հրամայել է արտադրել մինչև 40 հազար հրթիռ՝ «Ռուսաստան գաղտնի առաքման համար»։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության փաստաթուղթը, որը համացանցումէ հայտնվել փետրվար-մարտ...
12:30 • 11.04.23Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհըԽծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։
12:15 • 11.04.23ՄԻՊ թեկնածուն խիստ կարևորեց Արցախի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների ոլորտում առաջացած խնդիրների լուծումըՄարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առաջացած տարատեսակ խնդիրներին:
12:03 • 11.04.23Վարչապետի աշխատակազմի ղեկավարին զեկուցվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման եզրափակիչ աշխատանքների մասինՎարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստ:
11:58 • 11.04.23Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու վարքագիծն ինչպե՞ս եք գնահատում. Կյուրեղյանը՝ ՄԻՊ թեկնածուինԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց իշխանական խմբակցության կողմից առաջադված ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամսնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապացկությամբ։
11:50 • 11.04.23Հայաստանում Հրվ. ռազմական օկրուգի օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախներըՄիԳ 29 բազմանպատակային կործանիչների օդաչուները մարտական ուսումնական թռիչքների ժամանակ իրականացրել են օդային մարտերի վարման հնարքներ, որսացել և ոչնչացրել են օդաչուավոր և անօդաչու մեքենաներ, ինչպես նաև խուսափել են պայմանական հակառակորդի ինքնաթիռների հարձակումից։
11:49 • 11.04.23Երևանի քաղաքապետի ընտրության հարցով հրավիրված ավագանու արտահերթ նիստը չկայացավ, ավագանու անդամները նիստին չներկայացան (տեսանյութ)Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի ավագանին արտահերթի նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր, սակայն ավագանու անդամները չեն ներկայացել նիստին։
11:38 • 11.04.23Պետդեպը մեկնաբանել է Մեդվեդևի՝ «Ուկրաինան կվերանա, քանի որ այն որևէ մեկին պետք չէ» հայտարարությունըԱՄՆ պետքարտուղարությունը մենաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն առ այն, որ «Ուկրաինան կվերանա, քանի որ այն որևէ մեկին, այդ թվում նաև ԱՄՆ-ին, Եվրոպային, ՌԴ-ին ու նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիներին, պետք չէ»։
11:26 • 11.04.23Իմ էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան, ես ներկայացնում եմ հայ ժողովրդին․ Արթուր ՀովհաննիսյանՊատգամավորի գործունեության երաշխքիների մասին օրենքում սահմանված է, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև...
