Իրադարձային
-ից
-ը
11:32 • 31.10.22Ալիևը ժամանել է ՍոչիԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սոչի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցննեք, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը:
11:30 • 31.10.22Անորոշությունները շատ են, պետք է պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ միջնաժամկետ հատվածում Կառավարության անելիքների իրականացման ռիսկեր չստեղծվեն. Ֆինանսների նախարար2023 թվականին նախատեսվում է ապահովել համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։
11:26 • 31.10.22ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2023-ի բյուջեն (տեսանյութ)ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2023-ի բյուջեն. ուղիղ
11:22 • 31.10.22Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի․ նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
11:13 • 31.10.22Պռոշյան գյուղում 66-ամյա կինը կրկնակի վրաերթի է ենթարկվել ու մահացել. ՈստիկանությունԿոտայքի մարզի Պռոշյան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա Էմմա Գասպարյանին, ինչից հետո «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրկնակի վրաերթի է ենթարկել նրան:
10:59 • 31.10.22Խորապես ցնցված ենք տեղի ունեցած ողբերգության լուրից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում կամուրջի փլուզման կապակցությամբՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
10:46 • 31.10.22Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Բոլսոնարուն հրաժարվել է շփվել նախարարների հետ և գնացել է քնելու. լրատվամիջոցներԲրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չի մեկնաբանել նախագահական ընտրությունների արդյունքները։ Նախագահի օգնական Մաուրո Սեզար Սիդը հայտնել է, որ Բոլսոնարուն չի ընդունել նախարարներին և գնացել է քնելու։ Այս մասին գրում է Folha
10:35 • 31.10.22Եղվարդում բախվել են «VAZ-2106»-ը և «Mercedes-Benz»-ը․ երեք մարդ հոսպիտալացվել էՀոկտեմբերի 30-ին, ժամը 20։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ ոստիկանության Նաիրիի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
10:28 • 31.10.22Փաշինյանը մեկնել է Սոչի. նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումըՆախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
10:09 • 31.10.22ԱՄՆ-ում դատարանն ազատ է արձակել տղամարդուն, որը սխալմամբ 38 տարի բանտում է անցկացրել սպանության և բռնաբարության համարՄոտ 40 տարի առաջ Հասթինգսին մեղադրել են կնոջը բռնաբարելու, գլխին կրակելու և նրան այդ վիճակում բեռնախցիկում թողնելու համար, հայտնում է CBS News-ը: 1988 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, թեև դատախազությունը մահապատիժ էր պահանջում։
10:04 • 31.10.22«Իմ Նռանե»․ ծնվել է Սուրեն Պապիկյանի առաջնեկը (լուսանկար)Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջնեկը։ Նորածին դստերը ծնողներն անվանել են Նռանե։
09:12 • 31.10.22Մալաթիա-Սեբաստիայի սեփական տներից մեկի նկուղում հայտնաբերվել է քաղաքացու դի․ shamshyan.comՀոկտեմբերի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի սեփական տներից մեկի նկուղում խառատային հաստոցն ընկել է քաղաքացու վրա:
08:45 • 31.10.22Հնդկաստանում կամուրջի փլուզման հետևանքով 120 մարդ է զոհվել․ կան անհետ կորածներՀնդկաստանի Գուջարաթ նահանգում կամուրջի փլուզման հետևանքով զոհվել է 120 մարդ։ Ավելի վաղ հաղորդում էր 91 զոհի մասին։ Այս մասին փոխանցում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
08:21 • 31.10.22Կոտայքի մարզում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել երկաթգծի վրա․ վարորդը հոսպիտալացվել էՀոկտեմբերի 30-ին, ժամը 20։08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել երկաթգծի վրա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
08:00 • 31.10.22Բրազիլիայի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա ՍիլվանԲրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի նախկին նախագահ, Սոցիալիստական աշխատավորական կուսակցության թեկնածու Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բրազիլիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
