Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Բոլսոնարուն հրաժարվել է շփվել նախարարների հետ և գնացել է քնելու. լրատվամիջոցներ

10:46 • 31.10.22

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չի մեկնաբանել նախագահական ընտրությունների արդյունքները։ Նախագահի օգնական Մաուրո Սեզար Սիդը հայտնել է, որ Բոլսոնարուն չի ընդունել նախարարներին և գնացել է քնելու։ Այս մասին գրում է Folha de S.Paulo թերթը։

Առավոտվա դրությամբ Բոլսոնարուն որևէ հայտարարություն չի արել։

Ավելի վաղ Folha de S.Paulo-ն գրել էր, որ Բոլսոնարուն չի վիճարկի ընտրությունների արդյունքները։

Նախագահական ընտրություններում հաղթել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որը երկիրը ղեկավարել է 2003-2010 թթ.:

Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ընտրություններից հետո զրուցել է լրագրողների հետ։ Նա առաջարկել է ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և վերացնել դրանում վետոյի իրավունքը։