Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի․ նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

11:22 • 31.10.22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Այսօր նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը», - ասված է հայտարարության մեջ։