Իրադարձային
-ից
-ը
11:53 • 28.09.22Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը ժամանել է Վրաստան. կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերՎրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, գրում են տեղական լրատվամիջոցներըԱյցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթակա
11:36 • 28.09.22Վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը. shamshyan.comԵրևանում սեպտեմբերի 27ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել ժամը 00։05ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։ Shamshyancomի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով
11:30 • 28.09.22Իրանում առանձնապես ոչինչ չի կատարվում. երկրում ռեժիմի փոփոխություն չի լինի. Իրանի ԱԳ նախարարը՝ 2-րդ շաբաթը շարունակվող ցույցերի մասինԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, երկրորդ շաբաթը շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին, հայտարարել է, որ Իրանում առանձնապես ոչինչ չի կատարվում՝ հավելելով, որ Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի։
11:19 • 28.09.22Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել ԱՄՆ ՍենատումԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 27ին հանդես են եկել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ, որը դատապարտում է ա
11:15 • 28.09.22Ռուսաստանը պետք է իմանա` միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել. Ստոլտենբերգն ասել է, որ լուրջ է վերաբերվում Պուտինի միջուկային հռետորաբանությանըԻնչպես գրում է Daily Mail-ը, նա նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ցանկացած օգտագործումն անընդունելի է և ասել է, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել։
10:33 • 28.09.22Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոս կրթահամալիրՍեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոս կրթահամալիր և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։
10:11 • 28.09.22Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու համար. Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և ՀՀ ՊՆ ղեկավարները«Այսօր ընդունել եմ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ մարտերը պետք է ավարտվեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքերը։Հայտարարել եմ ֆրանսիական պատվիրակության շուտափույթ...
09:54 • 28.09.22Իրանում, հակակառավարական ցույցերի ֆոնին, ձերբակալվել է նախկին նախագահի դուստրըԻրանում ձերբակալվել է նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը՝ հակակառավարական ցույցեր հրահրելու համար, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հիշեցնելով, որ երկրում ցույցերը շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը:
08:59 • 28.09.22Արմեն Գրիգորյանը Սպիտակ Տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետՍեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
08:34 • 28.09.22ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել. Դավիթ ՏոնոյանՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից ստացված հարցերը եւ ներկայացնում է պատասխանները:
00:04 • 28.09.22Խերսոնը, Զապորոժյեն, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները կողմ են քվեարկել ՌԴ կազմ մտնելունԻնքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում կողմ է քվեարկել 98,42 տոկոսը։
22:48 • 27.09.22Հայտնաբերվել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը․ ՊՆՍեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: Զինծառայողի առողջական վիճակը բավարար է:
22:17 • 27.09.22Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆՍեպտեմբերի 27-ի ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
21:25 • 27.09.22Սեպտեմբերի 17-26-ը Վրաստան է ժամանել գրեթե 80 հազար ռուսաստանցիԸստ աղբյուրի՝ նախարարությունը կայքում հրապարակել է վիճակագրությունը «հանրային հետաքրքրության բարձր մակարդակի» պատճառով։
21:18 • 27.09.22Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին և դրանից հետո զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՀայաստանում Եվրամիության պատվիրակություն Twitter-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ:
