Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը ժամանել է Վրաստան. կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

11:53 • 28.09.22

Վրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, գրում են տեղական լրատվամիջոցները:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։