Վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը. shamshyan.com

11:36 • 28.09.22

Երևանում սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրիր» ԲԿ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է BMW մակնիշի 80 TՏ 080 համարանիշի ավտոմեքենայով։