Իրադարձային
-ից
-ը
22:32 • 04.02.22ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցների պատրաստման և «նորմանդական քառյակի» շրջանակում բանակցությունների ընթացքըՈւկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի քարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
22:16 • 04.02.2257-ամյա տղամարդը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պատահաբար վայր է ընկել և մահացել. shamshyan.comԳ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մ. Ավագյանն աշխատում էր «ՖԼԱԳՇԻՆ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր:
22:09 • 04.02.22Ղազախստանի ոստիկանությունը առգրավել է անկարգությունների ժամանակ գողացված ավելի քան 740 զենքՂազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։
21:40 • 04.02.22Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, թշնամանքն ընդունելի չէ, բայց մի կողմի իրավունքների հաշվին իրական խաղաղություն չի լինում, խաղաղություն չի նշանակում ատելություն. Արման ԹաթոյանԱյս զեկույցի հիմքում օբյեկտիվ ապացույցներ են, կոնկրետ փաստեր, որոնք հավաքագրել ենք ամենօրյա անդադար աշխատանքով:
21:34 • 04.02.22Թելման Իսմայիլովը ստիպել է Աբրահամ Ռուսսոյին համբուրել իր ձեռքերը. քննությունը բացահայտել է գործարարի վերաբերմունքը երգչի հանդեպ վերջինիս առևանգման ժամանակԴատական նիստի ընթացքում լսվել են իրավապահ մարմինների աշխատակիցների ցուցմունքները, որոնք հետքննել են հանցագործությունը:
21:15 • 04.02.22Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին. քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններըՎարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը:
20:39 • 04.02.22Ֆրանսիայի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ հեռավար հանդիպմանը Փաշինյանը նշել է ԼՂ հակամարտության կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունըԿողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման
20:23 • 04.02.22Ջերմուկ քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույցԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
20:10 • 04.02.22Երևանի Դավիթ Բեկի փողոցում գործող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել. կան տուժածներՓետրվարի 4-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։
19:51 • 04.02.22Իր ստեղծած Երգի պետական թատրոնով, իր պատրաստած մասնագետներով, իր հեղինակած ստեղծագործություններով Արթուր Գրիգորյանը մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ. Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղելԽորը ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին։
19:32 • 04.02.22Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների. Բայրամով«Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների»:
19:20 • 04.02.22Մակրոնը տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ. կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսաժողովի ձևաչափով հանդիպում է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
19:19 • 04.02.22Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրիցԱրթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան Անիտա Հախվերդյանը:
19:06 • 04.02.22ՀՀ նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբԽոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։
18:33 • 04.02.22«Այդ թեման վերահսկողության տակ ենք պահելու». Զախարովան՝ Լաչինի միջանցքին այլընտրանք համարվող կամրջի վերանորոգման մասինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է կամրջի վերանորոգման աշխատանքներին, որն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պետք է այլընտրանքային ճանապարհ դառնա Լաչինի միջանցքին:
