Իրադարձային
-ից
-ը
21:27 • 29.09.21ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը հրավիրվել է ԱԱԾՀայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության ծառայություն։
21:25 • 29.09.21ՄԱԿ-ը մտահոգված է Հյուսիսային Կորեայի կողմից գերձայնային հրթիռների արձակման փաստով«Մենք տեսել ենք անհանգստացնող լուրերը և շարունակում ենք հավատարիմ մնալ այն համոզմանը, որ Կորեական թերակղզու համար միակ լուծումը կողմերի դիվանագիտական փոխգործակցությունն է»,- ասել է նա:
20:47 • 29.09.21«Շատ մեծ սուտ է». Վրաստանը հերքել է խոսակցությունները ԵՄ հետ առանց վիզային ռեժիմը սառեցնելու հնարավորության մասինՎրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանին «շատ մեծ սուտ» է որակել բրյուսելյան EUobserver պարբերականի տեղեկատվությունն այն մասին, որ Եվրամիության առաջատարն երկրները ծրագրում են քննարկել վրացական կողմի հետ առանց վիզային ռեժիմի սառեցման հարցը, գրում է «Արմենպրես»-ը:
20:32 • 29.09.21Բացվել են Գյումրի 2 և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, ԱԻՆԱԻ նախարարի խոսքով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների, մարզային կառույցների շենքային, գույքային և տեխնիկական կարողությունների զարգացումը կառույցի ռազմավարական առաջնահերթություններից է,
19:34 • 29.09.21G20-ն Աֆղանստանի հարցով գագաթնաժողով կհրավիրիՄեծ քսանյակի երկրների արտահերթ գագաթնաժողովը՝ նվիրված իրավիճակին Աֆղանստանում, տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:
19:31 • 29.09.21«Ոչ ոք չգիտի՝ որ օդանավակայանում է վայրէջք կատարելու Սաակաշվիլիի օդանավը». Նիկա Մելիա«Միացյալ ազգային շարժման» նախագահ և Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան ասել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իսկապես ծրագրում է երկիր ժամանել հոկտեմբերի 2-ին, բայց ոչ ոք չգիտի, թե Վրաստանի որ օդանավակայանում է վայրէջք կատարելու նրան տեղափոխող ինքնաթիռը:
19:22 • 29.09.21Էրդողանը «արդյունավետ» է որակել Պուտինի հետ հանդիպումն ու լքել ՍոչինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման ավարտին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի էջում:
19:02 • 29.09.21Ամբողջ Հայաստանը երգում է «Վերև». սիրո հավերժ երգիչը հավերժացավ (տեսանյութ)Կորոնավիրուսը ախտահարել էր երգչի թոքերի 80 տոկոսը: Մեկ շաբաթ բժիշկների հետ կռիվ տվեց համավարակի դեմ, բայց ճակատագիրն այլն բան էր նախատեսել ունկնդրին հազար ու մի որակյալ մեղեդիներ պարգևած Հայկոյի համար:
18:55 • 29.09.21Մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած, մեծ կորուստ ունեցավ. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկոյի մահվան կապակցությամբԽորին ցավակցություններս եմ հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին
18:40 • 29.09.21Պուտինն Էրդողանին խորհուրդ է տվել հաջորդ անգամ «Սպուտնիկ»-ով պատվաստվել (տեսանյութ)Պուտինն Էրդողանին խորհուրդ է տվել հաջորդ անգամ պատվաստվել Սպուտնիկով- ով: ՌԴ նախագահի խոսքով՝ իր օրգանիզմում պահպանվում է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի (հակամարմինների) բարձր մակարդակը:
18:29 • 29.09.21Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյունՈրոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
18:16 • 29.09.21Հաղթանակ զբոսայգու մոտ տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության գործով ձերբակալվել է 2 անձ. Ոստիկանություն (տեսանյութ)Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 02.30-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևանում բնակվող 29-ամյա երիտասարդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
18:13 • 29.09.21Շվեդիայում չեղարկում են կորոնավիրուսային գրեթե բոլոր սահմանափակումներըՇվեդիայում սեպտեմբերի 29-ից չեղարկում են գրեթե բոլոր այն սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով. մասնավորապես այժմ կարելի է առանց սահմանափակումների այցելել սրճարաններ, ռեստորաններ և հանրային միջոցառումներ:
18:06 • 29.09.21ՀՀ ԲՏԱ նախարարը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը:
18:06 • 29.09.21Պալմա կղզում ժայթքող հրաբխի լավան հասել է օվկիանոս (տեսանյութ)El Pais-ը նշում է, որ հրաբխի ակտիվությունը և լավայի շարժումը տեղի է ունենում անկանխատեսելի ձևով՝ մերթ արագանալով, մերթ դանդաղելով: Դեռ սեպտեմբերի 28-ի ցերեկը գիտնականները վստահ չեն եղել, որ լավան ընդհանրապես ծով կհասնի:
