Իրադարձային
-ից
-ը
14:25 • 01.09.21Չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել այն արտահայտության համար, որը համապատասխանում է իրականությանը, որքան էլ այն իր մեջ վիրավորանք պարունակի. Սիրանուշ ՍահակյանԱյս ամեն ինչը լծակներ են, որոնք օգտագործվելու են ազատ մամուլի դեմ: Կան որոշակի ստադարտներ սահմանափակումների վերաբերյալ:
14:12 • 01.09.21Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքըԿարծիքների փոխանակման ժամանակ քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող արդիական հարցերի համալիրը, այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործումը:
13:58 • 01.09.21Թալիբներն Աֆղանստանում նշանակել են ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության և ՆԳՆ-ի ղեկավարներինՄոլլա Աբդել Ղանի Բարադարը նշանակվել Է արտաքին գործերի նախարար, մոլլա Յակուբը՝ թալիբների հիմնադիրի որդին, նշանակվել Է պաշտպանության նախարար, իսկ Խալիֆա Հաքանին՝ Ջալալուդդին Հաքանիի որդին, որը «Հաքանի» ահաբեկչական ցանցի հիմնադիրն Է, նշանակվել Է ներքին գործերի նախարար:
13:44 • 01.09.21Անվտանգության աշխատակիցները լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել, այս սահմանափակումները անվտանգության հետ որևէ կապ չունեն. ՄԻՊ ներկայացուցիչԱԺ-ում լրագրողների սահմանափակումները և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ սահմանափակումները ...
13:21 • 01.09.21Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումըԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
13:14 • 01.09.21ՌԴ-ն Հայաստանի հետ ունի շատ հարուստ երկկողմ օրակարգ. Սերգեյ ԼավրովՀայաստանը Ռուսաստանի դաշնակից պետությունն է. երկու երկրները ունեն շատ հարուստ երկկողմ օրակարգ՝ փոխայցելություններ, խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում:
13:11 • 01.09.21Իշխանության համար մամուլը և ազատ խոսքը հռչակվել են դասակարգային թշնամիներ, որոնք խանգարում են իրագործել իրենց սիրած պողպատյա մանդատը. Սաթիկ ՍեյրանյանՏևական ժամանակ է` մամուլի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվում է և՛ բացահայտ, և՛ քողարկված քաղաքականություն: Իշխանությունները և նրանց սպասարկող շրջանակները թիրախավորում են լրագրողներին:
13:06 • 01.09.21ԿԲ նախագահը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետԿենտրոնական բանկի նախագահը խորհուրդ տվեց լայնորեն օգտվել աշխարհի լավագույն կրթական կենտրոնների ռեսուրսներից, լինել լայնախոհ և պատասխանատու, և բարեհաջող ուսումնական տարի մաղթեց ուսանողներին:
13:03 • 01.09.21Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության․ Արցախի «Արդարություն» կուսակցությունՑավով պետք է նշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր...
12:47 • 01.09.21Թուրքիայի արևմտյան Քութահյա նահանգում երկրաշարժ է գրանցվելՑնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14.04-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ալթընթաշ շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 7,16 կմ խորության վրա:
12:16 • 01.09.21ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցների հետՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 31-ին այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։
12:04 • 01.09.21Արցախի նախագահը աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նոր նախարար է նշանակելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր Մանե Թանդիլյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական...
12:02 • 01.09.21Սեպտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի Արմավիր քաղաքի մի հատվածի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի...
11:35 • 01.09.21Ղազախստանի շրջանում, որտեղ զինամթերքի պահեստ է պայթել, հայտարարվել է արտակարգ դրությունՂազախստանի Ժամբիլի մարզի ակիմ (նահանգապետ) Բերդիբեկ Սափարբաեւը որոշում Է ընդունել Բայզակի շրջանի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին, որտեղ ռազմական պահեստում տեղի են ունեցել հրդեհ և զինամթերքի պայթյուններ, որոնց արդյունքում եղել են մարդկային զոհեր:
11:30 • 01.09.21Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. քրեական գործը դատարանում էՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու...
