Իրադարձային
-ից
-ը
08:14 • 01.09.21Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքը հայրենիքի հզորությանը ծառայեցնելու ժամանակն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․...
00:37 • 01.09.21Գեղարքունիքում ադրբեջանցի զինծառայողների առաջացրած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար․ ՄԻՊ (տեսանյութ)Ահազանգերը նաև այն մասին են նաև, որ հրդեհների օջախները մարելուց հետո ադրբեջանական զինծառայողները նորից են դիտավորյալ հրդեհներ գցում։
23:00 • 31.08.21Եվս մեկ անգամ նշեմ՝ ուսումնական տարին սկսում ենք առկա ամենօրյա ուսուցմամբ՝ կանոնների պահպանմամբ. ԿԳՄՍ փոխնախարարՀուսամ, որ կանոնները պահելով՝ կկարողանանք ողջ տարին պահպանել առկա ամենօրյա ուսուցման ռեժիմը»,- գրել է փոխնախարարը:
22:24 • 31.08.21Անկարան կցանկանար Աֆղանստանում տեսնել կառավարություն, որում ներկայացված կլինեին քաղաքական տարբեր ուժեր. Չավուշօղլու«Մենք ցանկանում ենք Աֆղանստանում տեսնել ինկլյուզիվ կառավարություն: Ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է տեսնել, թե ինչպիսի կառավարություն այնտեղ կստեղծվի»,- ասել է Չավուշօղլուն:
20:46 • 31.08.21Բաղրամյան-Շենիկ գյուղամիջյան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. վարորդը մահացել է. shamshyan.comՈստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը:
20:41 • 31.08.21Ծնողին հորդորել ենք Եռաբլուրում չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը․ ՊՆ պարզաբանումը՝ Եռաբլուրում հերոսի գերեզմանը քանդելու վերաբերյալԾնողին հորդորել ենք Եռաբլուրում չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը։
20:26 • 31.08.21«Ահա, թե ինչպիսի տեսք ունի քաղաքական բանավեճը հեռուստատեսությամբ». Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է աֆղան հեռուստամեկնաբանը լուրերն ընթերցում՝ «Թալիբանի» զինված գրոհայիններով շրջապատվածՏեսանյութը եթեր է հեռարձակվել հեռուստատեսությամբ, երբ թալիբները գրոհել են խմբագրության շենքն ու պահանջել, որ հեռուստամեկնաբանը գովաբանի «Թալիբան» ծայրահեղական շարժմանը:
19:51 • 31.08.21ՀԱՊԿ-ում ՀՀ գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր է գործադրելու` ուղղված կազմակերպության ներուժի ամրապնդմանը. Արարատ Միրզոյանը՝ Ստանիսլավ ԶասինԱշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
19:11 • 31.08.21Արմեն Չարչյանը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, նրա առողջությունը վատ է, նման պայմաններում նրան կալանքի տակ պահելը պարունակում է խոշտանգման տարրեր․ փաստաբանՀարգելի հայրենակիցներ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մամուլում արդեն իսկ հրապարկվել է այն տեղեկատվությունը, որ Արմեն Չարչյանը գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, այսօր ստացել եմ վերջինիս թույլտվություն
18:21 • 31.08.21Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում. ՊՆԶորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
17:21 • 31.08.21Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ պտտահողմերի ձևավորման վտանգի պատճառովՍոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել՝ ծովում պտտահողմերի առաջացման վտանգի պատճառով:
16:56 • 31.08.21Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով«ՌԴ նախագահը բոլոր շփումներում, այդ թվում և Իլհամ Ալիևի հետ, այդ ազդակն ուղարկում է: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին առանց նախապայմանների: Դա նշանակալի միջոց կլիներ այն վստահության հաստատման համար, որի կարիքն այս պահին կա: Դա կարևոր հումանիտար քայլ կլիներ»,- ասել է Լավրովը:
16:47 • 31.08.21Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. եթե որևէ պահի նման բանակցություններ սկսվեն, ապա օրակարգում անպայման պետք է լինի ԼՂ կարգավիճակի հարցը․ ՄիրզոյանԵթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա:
16:44 • 31.08.21Չափազանց արդիական է ռազմագերիների վերադարձի հարցը. Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքը, խոչընդոտում է հայտարարության այդ և այլ կետերի իրագործումը. ՄիրզոյանՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ ուղադրություն է դարձվել խաղաղության բանակցությունների վերականգնմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
15:55 • 31.08.21Բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման և սահմանագծման միջոցով. Լավրով (տեսանյութ)«Պայմանավորվել ենք չթուլացնել ուշադրությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում փոխադարձ խնդրահարույց հարցերի վերացմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ ուղղված հայ գերիների վերադարձի, ինչպես նաև ակականպատման քարտեզների փոխանցման հարցերի վերջնական կարգավորմանը»,- ասել է Լավրովը:
