Իրադարձային
-ից
-ը
21:50 • 25.07.21Սարդինիայում խոշոր հրդեհների պատճառով շուրջ 400 մարդ է տարհանվելԳրեթե մեկ օր կրակի դեմ պայքարում են հրշեջ ծառայության, անտառային պահպանության և իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ստորաբաժանումները, որոնց ակտիվորեն օգնում են կամավորները: Հրդեհների մարման գործում ներգրավված է շուրջ 7,5 հազար մարդ, յոթ հատուկ ինքնաթիռ․․․
21:32 • 25.07.21Ռուս խաղաղապահները մասնակցել են Ստեփանակերտում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված արարողությանըԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ստեփանակերտ քաղաքում ի պատիվ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմավորման 325-ամյակի՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ․․․
20:51 • 25.07.21«Ինֆա» թայֆունը կաթվածահար է արել Շանհայի երթևեկությունը, 360 հազար մարդ տարհանվել էՏեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Շանհայը արդեն ցիկլոնի ազդեցության տակ է․ քաղաքում քամու պոռթկումները հասնում են յոթ միավորի, փլվել են շուրջ հազար ծառեր, պոկվել են գովազդային վահանակներ և կոտրվել շենքերի ապակիներ:
20:34 • 25.07.21Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատվություններին մեկ պատասխան ունենք` հայկական զինված ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին. Սամվել Ասատրյան. 168.amԱսատրյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկություները հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ
20:21 • 25.07.21Դիլիջանի տներից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել. Shamshyan.comԱրտաքին զննությամբ Ա. Բեսչյոտնովի ձախ քունքի վերին հատվածում հայտնաբերվել է վերք
19:40 • 25.07.21Ավտովթար՝ Կոտայքում. միմյանց են բախվել «ՎԱԶ-2101», «Opel» և «Mitsubishi» մակնիշերի ավտոմեքենաները. Shamshyan.comՎթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան
19:29 • 25.07.21Հռոմի պապը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ երիտասարդներին կոչ է արել «ավագ սերնդի ներկայացուցիչներին սիրով և ջերմությամբ շրջապատել»«Տատիկները, պապիկներն ու թոռները, տարեցներն ու երիտասարդները միասին ցույց են տալիս եկեղեցու գեղեցիկ կողմերից մեկը՝ սերունդների միությունը»,- ասել է Հռոմի պապը։ Պոնտիֆիկոսը նաև կոչ է արել երիտասարդներին «օրվա առթիվ այցելել իրենց տարեց մտերիմներին և նրանց շրջապատել սիրով․․․
18:48 • 25.07.21Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվելՀաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կիննաուր շրջանում, որտեղ սողանքի պատճառով քարեր են գլորվել բլրից և ընկել կամրջի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպի զոհ է դարձել 9 մարդ, ևս երեքը տուժել են:
18:21 • 25.07.21Աթենքի կենտրոնում պարտադիր պատվաստման դեմ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (լուսանկարներ)Ինչպես նշում է տեղի ոստիկանությունը, ցույցին մասնակցել է ավելի քան 4 հազար մարդ։ Ակցիան տեղի է ունեցել այս ամսվա ընթացքում երրորդ անգամ. մարդիկ դեմ են արտահայտվել աշխատողների, մասնավորապես՝ բժշկական ոլորտում աշխատողների պարտադիր պատվաստումներին։
17:40 • 25.07.21Թրամփը տրանսգենդերների մասնակցությունը կանանց մարզական մրցումներին «անարդարություն և անհեթեթություն» է անվանելՇաբաթ Ֆինիքս քաղաքում (Արիզոնայի նահանգ) կայացած հանրահավաքի ընթացքում Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմի քաղաքականության պատճառով երկրում «տղամարդկանց թույլատրում են մրցել կանանց սպորտում»:
17:29 • 25.07.21Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։56-ին՝ մարվել՝ 15։17-ին
17:13 • 25.07.21Իսպանիայի երեք շրջաններում խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել (լուսանկարներ)Ինչպես նշվում է, Ալբասետե նահանգի Լյետոր բնակավայրի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1000 հա անտառ։ Նախօրեին սկսված հրդեհի մարմանը միացել է արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանումը: Կատալոնիայում միանգամից երկու հրդեհ է մոլեգնում․․․
16:46 • 25.07.21Մակրոնը մեկնաբանել է Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի դեմ լայնածավալ ցույցերը«Ոչ մի ազատություն չի կարող գոյություն ունենալ առանց պարտավորությունների։ Չկա ազատություն, երբ ոչ մի պարտավորություն չունեմ դիմացինիս նկատմամբ: Իմ ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը։ Այն հիմնված է փոխադարձ պարտականությունների վրա։ Եթե դուք չեք ցանկանում․․․
16:19 • 25.07.21Թբիլիսիի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցելՆշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:02-ին՝ Քվեմո Քարթլիի շրջանում՝ Սալամալեյքի գյուղի մոտակայքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
16:09 • 25.07.21Աֆղանստանում մեկ օրում «Թալիբանի» 175 գրոհային է սպանվելԱֆղանստանում զինվորականներն ու անվտանգության ուժերը վերջին մեկ օրում «Թալիբան» արմատական շարժման առնվազն 175 գրոհայինի են վերացրել, ևս 84-ը վիրավորում են ստացել:
