Իրադարձային
-ից
-ը
18:25 • 03.07.21Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 861 հաղորդում, հարուցվել 60 քրգործ, քրեական հետապնդում է հարուցվել 66 անձի նկատմամբ. ԴատախազությունՀետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը՝ պատգամավորության թեկնածու:
18:11 • 03.07.21Բաքվում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններըԱդրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները:
18:00 • 03.07.21Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրի թիրախային խմբում են ներառվել պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած ընտանիքները2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ:
17:12 • 03.07.21Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյունԱյսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:
16:56 • 03.07.21Վլադիմիր Պուտինը Բելառուսի անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալեքսանդր ԼուկաշենկոյինՎլադիմիր Պուտինը Բելառուսի պետական տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը և Բելառուսը կշարունակեն ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները:
16:22 • 03.07.21Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա ընթացքումԱվստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի՝ 2021 թվականի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա կտրվածքով։
15:57 • 03.07.21Ֆլորիդայում փլուզված շենքի ավերակների տակից դուրս են բերել որոնողափրկարարական աշխատանքների մասնակից հրշեջներից մեկի 7-ամյա դստեր դինՖլորիդայում փլուզված շենքի որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկի 7-ամյա դստեր մարմինը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ հայրը մասնակցել է դստեր մարմնի դուրսբերման աշխատանքներին։
15:55 • 03.07.21Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 111 մարդ է մահացելԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 111 քաղաքացի, այսպիսով Covid-19-ից մահերի թիվը երկրում հասել է 84 հազար 624-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:
15:39 • 03.07.21«Քննարկել ենք Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում ԱՄՆ-ի հնարավոր դերը»․ Ֆրանկ ՓալոնԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, իրավաբան Ֆրանկ Փալոնը Պետդեպարտամենտի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Արբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատության հարցում ԱՄՆ-ի հնարավոր դերը։
15:27 • 03.07.21Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
15:13 • 03.07.21Կանադայի արևմտյան շրջաններում ավելի քան 130 ակտիվ հրդեհ կաԿանադայի արևմտյան շրջաններում ռեկորդային շոգի հետրանքով ավելի քան 130 անտառային հհրդեհ է գրանցվել, հայտնում է BBC լրատվականը։
14:39 • 03.07.21Հուլիսի 3-8-ին ՀՀ որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա 3-4 աստիճանով, ապա նույնքան կնվազիՀանրապետության տարածքում` hուլիսի 3-ին, 7-8-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
14:26 • 03.07.21Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել, որն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել. այս պահին հիվանդանոցում է. առողջական վիճակը դեպի լավացման է գնում. բժշկուհիԱյսօր առավոտյան Գյումրու ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ անցորդները բարուրով փաթաթված նորածին երեխա են գտել, ահազանգել են շտապ օգնություն․․․
14:15 • 03.07.21Սև ծովում խորտակվող ուկրաինական նավին օգնության է հասել ՌԴ Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային մոտորանավակըՍև Ծովում ուկրաինական խորտակվող ձկնորսական նավին օգնության է հասել ՌԴ Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային մոտորանավակը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկման կենտրոնին։
14:10 • 03.07.21Բեզոարյան այծի որսի դեպք է բացահայտվել. ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենըՆշված վայրում կատարված զննությամբ՝ առվի մեջ հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է «Հայանտառ» ՊՈԱԿ անտառապահներից մեկը:
