Իրադարձային
-ից
-ը
13:31 • 31.05.21ԱՄՆ-ում 13-ամյա աղջիկը TikTok-ի համար տեսանյութ նկարահանելիս պայթեցրել է լոգասենյակը՝ ստանալով 3-րդ աստիճանի այրվածքներ (լուսանկարներ)Նշվում է, որ 13-ամյա Դեսթինի Քրեյնը սոցցանցի համար տեսանյութ նկարահանելու համար լոգարան է մտել՝ իր հետ տանելով մոմ, կրակայրիչ և բժշկական ալկոհոլ, սակայն անհաջող փորձի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով աղջիկը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել։
13:29 • 31.05.21«Ռուսաստանի հետ հարաբերություններում Եվրոպան խրամատների նման բաժանարար գծեր է դնում»․ ԼավրովՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Եվրոպայում բաժանարար գծեր են դրվում, ինչպես խրամատներն առաջնագծում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
13:17 • 31.05.21Ավստրալիայում պիթոնն անսպասելիորեն խայթել է օձ բռնողին, որը յութուբյան ալիքի համար տեսանյութ էր նկարում (տեսանյութ)Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ին, երբ տեղի բնակչուհիներից մեկն իր տան այգում հսկայական պիթոնի է նկատել և կանչել է օձ բռնող Ջոշ Քասլին:
13:15 • 31.05.21Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Հերացու փողոցը. վիճաբանություն սկսվեց քաղաքացիների միջևԱյսօր անհետ կորած զինծառայողների ծնողները Մխիթար Հերացի փողոցում, դիահերձարանի դիմաց ակցիա են սկսել՝ հայտարարելով, որ երկու օր առաջ բացահայտել են, որ Արցախից Հայաստան բերված զոհվածների մարմինների թվերի մեջ անճշտություն կա:
13:14 • 31.05.21Ժնևյան հյուրանոցներում, որտեղ կարող է կայանալ Պուտին-Բայդեն հանդիպումը, հնարավոր չէ համար ամրագրելԳագաթնաժողովի անցկացման երկրորդ հավանական հյուրանոցը կարող է լինել Wilson-ը, որը նույնպես օտարերկրյա դիվանագետների ու բարձրաստիճան պատվիրակությունների սիրված վայրն է: Ինչպես և Intercontinental-ի դեպքում, Wilson-ում ևս հնարավոր չէ հունիսի 11-18-ն ընկած ժամանակահատվածում համար ամրագրել:
12:59 • 31.05.21Թուրքիայում վիրաբույժն իր վիրաբուժական մկրատը մոռացել է հիվանդի որովայնում․ այն հեռացվել է 2 ամիս անց (լուսանկարներ)Ինչպես նշում է պարբերականը, 61-ամյա Նուրջիան Օգմենը մարտի 5-ին ավելի քան 5 ժամ տևած վիրահատությունից հետո հիվանդանոցից դուրս է գրվել հաջորդ օրը, սակայն ավելի ուշ ուժեղ ցավերի և որովայի շրջանում ուռուցքաձև գոյացության պատճառով կրկին դիմել է վիրաբույժին, որը պնդել է․․․
12:45 • 31.05.21Ադրբեջանի խորհրդարանը Շուշիի մասին օրինագիծ է ընդունելԱդրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) մայիսի 31-ի լիագումար նիստում քննարկել և երրորդ ընթերցմամբ ընդունել է «Շուշա (Շուշի-Խմբ.) քաղաքի` Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի մասին» օրինագիծ, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
12:45 • 31.05.21Վերաքննիչ դատարանը հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ բողոքների քննությունըԴատախազությունն իր հերթին բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Վերաքննիչ բողոք էին ներկայացրել նաև երկու տուժողի ներկայացուցիչները։
12:45 • 31.05.21«Գնում ենք դիահերձարաններ, հաշվառենք մարմինները, մասունքները, որ վաղը այլ թիվ չասեն»․ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները փակել էին Հերացի փողոցը (տեսանյութ)«Գնում ենք դիահերձարաններ, հաշվառենք մարմինները, մասունքները, որ վաղը այլ թիվ չասեն»․ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները փակել էին Հերացի փողոցը․ ուղիղ
12:44 • 31.05.21Արցախի ԱԺ նախագահն այցելել է Ուլուբաբ գյուղի տարածքում գտնվող 13-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցին2020թ. արյունոտ աշնան պատերազմից հետո մշակութային ցեղասպանության են ենթակվել Արցախի եկեղեցիները: Թշնամու վերահսկողության տակ են անցել Հադրութի և Շուշիի․․․
12:42 • 31.05.21Ադրբեջանում զինվորն ինքնասպան է եղելԱրդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության անվտանգության գնդի հրաձգային ստորաբաժանման շարքային Մուհամմեդ Ալիևը (2003 թ.-ի ծնված) ծառայություն իրականացնելիս կրակել է ինքն իրեն վստահված АК-74 տեսակի զենքից:
12:34 • 31.05.21Որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից․ Լիլիթ Մակունցը՝ դիտորդների տեղակայման մասինՍոթք-Խոզնավար հատվածքում դիտորդներ տեղակայելու առաջարկին եղել է ԵԱՀԿ համանախագահության արձագանքը, ԱՄՆ-ի կողմից, Կանադայից, Լիտվայից։
12:31 • 31.05.21Իշխանությունները ներքին կարգով ձևավորել են խմբեր, որոնց հանձնարարված է հարձակվել ոչ իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա․ կոչ ենք անում հրաժարվել նման էժանագին քայլերից․ ՀԺՄՀայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը՝ իրավապահ մարմիններին կոչ անելով հետամուտ լինել կատարվածի բացահայտմանը և պատասխանատվության ենթարկել դրա մասնակիցներին ու առաջին հերթին՝ հրահրողներին։
12:21 • 31.05.21Չինաստանի իշխանություններն ընտանիքներին թույլատրել են երեք երեխա ունենալ. ԶԼՄ-ներԵրկրի իշխանությունները մտադիր են այս քայլով բարելավել երկրի ժողովրդագրական տվյալները` կանգնեցնել ծերացումն ու ծնելիության նվազումը:
12:17 • 31.05.21Երևանի թիվ 11 հատուկ դպրոցի երեխաների իրավունքները խախտվում են պետական անարդյունավետ քաղաքականության պատճառով. ՄԻՊ-ի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքներըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի ապրիլի 13-ին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել Երևանի թիվ 11 հատուկ․․․
