Իրադարձային
-ից
-ը
06:51 • 09.06.21ԵԱՀԿ գործող նախագահը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրիցԱմիսներ առաջ Միացյալ Նահանգները հայտարարել էր Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու մասին՝ պնդելով, որ պատճառը Ռուսաստանի կողմից համաձայնագրի մի շարք դրույթներ խախտելն է
06:38 • 09.06.21Բայդենը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի կառավարության անդամների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲայդենի հրամանագրի համաձայն՝ Բելառուսի կառավարության որոշ ներկայացուցիչների վարած քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են «արտասովոր և ծայրահեղ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար»
06:13 • 09.06.21Բլինկենը, ի պատասխան սենատոր Մենենդեսի մտահոգություններին, հայտարարել է, որ ապագայում շարունակելու են դիտարկել Ադրբեջանին օգնության ցուցաբերումը թույլատրող որոշումը վերանայելու հարցը (տեսանյութ)«Ես ակտիվ աշխատանք եմ տարել այս հարցով, մասնավորապես՝ գերիների վերադարձման և հակամարտության իրական կարգավորման բանակցությունների շուրջ: Կարծում եմ՝ մենք ապագայում այս հարցը պետք է շարունակենք դիտարկել և վերանայել»,- ասել է Բլինկենը
05:29 • 09.06.21Բայդենը Կոնգրեսի պալատներին հայտնել է, թե որքան է կազմում ԱՄՆ սահմաններից դուրս հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ամերիկյան զորքերի թիվըԻրաքում, Սիրիայում, Եմենում, Հորդանանում, Լիբանանում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութիում և Նիգերում
02:56 • 09.06.21Սիրիական բանակի ՀՕՊ ստորաբաժանումները հակազդում են Իսրայելի կողմից Դամասկոսի ուղղությամբ արձակված հրթիռներին. SANAԴամասկոսի ուղղությամբ հրթիռներ են արձակվում Իսրայելի Զինված ուժերի կողմից Լիբանանի օդային տարածքով
02:33 • 09.06.21ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, թե որն է լինելու Բայդեն-Էրդողան առաջիկա հանդիպման օրակարգի գլխավոր հարցըՆախատեսվում է, որ Բայդենն ու Էրդողանը հանդիպում կունենան հունիսի 14-ին՝ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում
01:55 • 09.06.21Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից, միասնության և համերաշխության ոգուն համահունչ կառուցենք ու ամրապնդենք մեր պետականությունը. Արշավիր Ղարամյան«Միայն այս պայմաններում ոչ միայն կբարձրացնենք մեր՝ որպես պետություն, մեր դիմադրողականությունը, այլ հնարավորություն կստանանք կենտրոնանալ մեր իրական օրակարգերի ու մեզ պարտադրված մարտահրավերների վրա»
00:58 • 09.06.21Խոշոր ավտովթար՝ Երևանում. իրար են բախվել «Mercedes» և «BMW» մակնիշերի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց. Shamshyan.comՎթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն
00:16 • 09.06.21ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի օգտագործումը խիստ մտահոգիչ են. բոլոր քաղաքական ուժերը դա պետք է բացառեն. ՄԻՊ«Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնատակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր ազդեցությունը»
23:54 • 08.06.21Չինաստանում արգելոցից փախած փղերամը ավելի քան 1 միլիոն դոլարի վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին (լուսանկարներ)Արգելոցից փախած 15 փղից բաղկացած փղերամը տրորել է բերքը և Չինաստանին ավելի քան մեկ միլիոն դոլարի վնաս է հասցրել: Փղերը 500- կիլոմետրանոց ճանապարհորդություն են անցել Սիշուանգբաննայի արգելոցից հարավ-արևմտյան Յուննան նահանգով դեպի Յուքսի, որը 2,6 միլիոն բնակչություն ունեցող քաղաք է։
23:44 • 08.06.21Հայտնի է Ադրբեջանում հայ գերիների քրգործով դատական նիստի օրըՀայտնի է դարձել Ադրբեջանում գտնվող հայ գերիների քրեական գործով դատական նիստի օրը։ Կորյուն Հայկազի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը և ևս 13 հայ մեղադրյալ դատարանի առաջ կկանգնեն հունիսի 22-ին։
23:35 • 08.06.21«Ամեն ինչ կարգին է, կոչ եմ անում դրան սահմանափակ նշանակություն տալ». Մակրոնը մեկնաբանել է անծանոթ տղամարդուց ապտակ ստանալու միջադեպը (տեսանյութ)Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է չչափազանցել «ապտակի միջադեպի» նշանակությունը և շեշտել է, որ ինքը շարունակելու է հանդիպել ֆրանսիացիների հետ: Ինչպես գրում է Dauphiné հրատարակությունը, պետության ղեկավարը նշել է, որ այս իրավիճակից հետո իր մոտ մտահոգություններ չեն առաջացել։
23:32 • 08.06.21ՀՀ ԶՈՒ երկու զորամասերի հրամանատարների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել․ՊՆ«Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը»,-ասված է հաղորդագրության տեքստում։
22:43 • 08.06.21«Պետք չէ հույսը դնեմ արտերկրում գտնվող ինչ-որ հորեղբոր վրա». Լուկաշենկոն հանձնարարել է երկրում զարգացնել փոքր զենքի արտադրությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է երկրում զարգացնել փոքր զենքի արտադրությունը։ Այս մասին երկրի ղեկավարն ասել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցի լսումից հետո։

