Իրադարձային
-ից
-ը
10:46 • 24.05.21Իսրայելը հունիսի 1-ից վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումները COVID-19-ի քիչ դեպքերի պատճառովԻսրայելի իշխանությունները մտադիր են հունիսի 1-ից վերացնել համավարակի ֆոնին սահմանված սահմանափակումների մեծ մասը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը, գրում է Times of Israel-ը:
10:37 • 24.05.21Ջորջ Ֆլոյդի հարազատները նրա հիշատակին քայլերթ են կազմակերպել (լուսանկարներ)Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հարազատները, բազմաթիվ աջակիցների ուղեկցությամբ, քայլերթ են կազմակերպել նրա մահվան առաջին տարելիցի կապակցությամբ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
10:25 • 24.05.21Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներըՓրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
10:24 • 24.05.21«Վաշինգտոնը ռիսկի է դիմում՝ թույլ տալով Մերձավոր Արևելքում Մոսկվայի և Պեկինի ուժեղացումը». Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ«Մերձավոր Արևելքը, ընդհանուր առմամբ, մեծ տերությունների միջև բախման տեղ է: Եվ ես կարծում եմ, որ տարածաշրջանում մեր «կեցվածքը կարգավորելուն պես» Ռուսաստանը և Չինաստանը կփորձեն լրացնել այնտեղ գոյացած վակուումը»,- ասել է Մաքքենզին:
10:15 • 24.05.21Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին. կողմերն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանըԶրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
10:15 • 24.05.21Եվրոպական հեռարձակողների միությունը «Եվրատեսիլ-2021»-ի հաղթող խմբի մենակատարի կողմից ուղիղ եթերում թմրանյութերի օգտագործման առնչությամբ հետաքննություն է սկսել (լուսանկարներ, տեսանյութ)Եվրոպական հեռարձակողների միությունը հավելել է, որ խումբը «վճռականորեն հերքել է» թմրանյութերի օգտագործման մեղադրանքները, և որ Դեյվիդը Իտալիա ժամանելուց անմիջապես հետո թմրանյութերի կամավոր թեստ կհանձնի։ Նշվում է նաև, որ «կանաչ սենյակում» գտնվողները պնդել են, որ իտալական․․․
10:10 • 24.05.21Պաղեստինի և Իսրայելի միջև հրադադարը պահպանվում է․ համակարգվում է Գազային հասանելիք մարդասիրական օգնությունըԻսրայելի և Պաղեստինի միջև 11-օրյա մարտերից հետո հաստատված հրադադրի ռեժիմն արդեն 3-րդ օրն է՝ պահպանվում է, հայտնում է Al Jazeera լրատվականը։
10:08 • 24.05.21Էրդողանն առաջիկա շաբաթներին կայցելի ԱդրբեջանԱդրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում` ինչպես ծրագրել և վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
10:05 • 24.05.21ԿԳՄՍ նախարարի ԺՊ-ն մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային․․․
10:02 • 24.05.21«Ավելին, քան որևէ այլ երկիր». Իսրայելի դեսպանն Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել «Եվրատեսիլ»-ում տրված 12 միավորի համար«Շնորհակալ եմ, Ադրբեջան: Երեկ կայացած «Եվրատեսիլ-2021»-ին ադրբեջանցի ժողովուրդը բարեկամական վերաբերմունք է ցուցաբերել Իսրայելի նկատմամբ` նրան շնորհելով 12 բալ` ավելին, քան որևէ այլ երկիր: Մենք իսկապես տպավորված ենք, շատ շնորհակալություն»,-գրել է դեսպանը:
09:53 • 24.05.21Քամալա Հարիսը Հրվ․ Կորեայի նախագահի հետ ձեռքսեղմումից հետո սրբել է ձեռքը (տեսանյութ)Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ ձեռքսեղմումից հետո սրբել է ձեռքը։ Միջադեպը երևում է osheeb TV -ի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում։
09:46 • 24.05.21Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ն անվանել է «թիվ 1 սպառնալիք»Մեծ Բրիտանիան, ըստ պաշտպանության նախարարի, ջանք է գործադրել նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում և «փորձել է այլ մեթոդներ»: Սակայն, նրա խոսքով, այս ամենը դեռևս դրական արդյունք չի տվել:
09:36 • 24.05.21«Հիտլերը ճիշտ էր»․ BBC-ն իր լրագրողուհու թվիթերյան գրառման կապակցությամբ հետաքննություն է սկսել (լուսանկարներ)Լրատվականի լրագրող Թալա Հալավան 2014 թվականին իր Twitter-ում գրել է. «Իսրայելն ավելի շատ նացիզմ է ցուցաբերում, քան Հիտլերը։ Հիտլերը ճիշտ էր, Իսրայելի զինված ուժեր, գնացեք գրողի ծոցը»։ Պարբերականը նշում է, որ լրագրողուհու գրառումը «պեղել և թվիթերում վերահրապարակել է» Honest Reporting-ը, որը․․․
09:31 • 24.05.21Հայաստանն ու Արցախը անվտանգային նոր մարտահրավերների շեմին. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի, Արցախի՝ մեր ընդհանուր անվտանգային միջավայրի, խնդիրների, մարտահրավերների մասին ծավալվելու բավականին մեծ ճակատ կա։ Կփորձենք անդրադառնալ դրանցից առաջնահերթ մի քանիսին:
09:26 • 24.05.21Կոնգոյում հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել (տեսանյութեր)Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Նյիրագոնգո հրաբխի ժայթքման հետևանքով 15 մարդ է մահացել, հայտնում է տեղական Actualite պորտալը:
