Իրադարձային
-ից
-ը
14:07 • 22.05.21Դոնբասում հայտարարել են 1 օրում ուկրաինական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի 5 խախտման մասինԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Դոնբասի հրադադարի ռեժիմի վերահսկման համակարգման համատեղ կենտրոնից լրագրողներին հայտնել են, որ ուրբաթ օրը ուկրաինացի ուժայինները մեկ օրում 7 անգամ էին խախտել հրադադարի ռեժիմը:
14:06 • 22.05.21Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրելԹուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
14:03 • 22.05.21Արցախի ԱԺ նախագահը Ստեփանակերտում մասնակցել է Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանըԱյսօր՝ մայիսի 22-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է …
13:33 • 22.05.21Բայդենն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան տարելիցի օրը Սպիտակ տանը կընդունի նրա ընտանիքին«Երեքշաբթի Ջո Բայդենը կնշանավորի Ջորջ Ֆլոյդի մահվան տարելիցը։ Առաջիկա օրերին մենք ավելի մանրամասն տեղեկատվություն կունենանք այդ օրվա ծրագրերի մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Փսակին։ Պարբերականը նաև հիշեցնում է, որ Բադենը Կոնգրեսի հավանությանն է ներկայացրել․․․
13:29 • 22.05.21ԱԽ նիստին ԱԱԾ տնօրենի համազգեստին ՀՀ պետական դրոշը շրջված է եղել (լուսանկար)Այսօր Անվտանգության խորհրդի նիստից հրապարակած լուսանկարում երևում է, որ ԱԱԾ տնօրենի համազգեստին ՀՀ պետական դրոշի գույները սխալ են՝ հակառակ դասավորությամբ:
13:05 • 22.05.21Մինչև 15 կմ/ժ. Մոսկվայի զբոսայգիներում նախատեսվում է արագության սահմանափակում մտցնել էլեկտրական ինքնաշարժերի համարՄոսկվան միջոցներ է մշակում էլեկտրական ինքնաշարժերի և միահեծանիվների, հիրոսքութերների և այլ անհատական փոխադրամիջոցներով երթևեկությունը կարգավորելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը:
13:01 • 22.05.21Էյնշտեյնի ձեռագիր նամակը, որում խոսվում է E = mc2 բանաձևի մասին, աճուրդում վաճառվել է 1,2 միլիոն դոլարով (լուսանկար)Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում կայացած աճուրդի ժամանակ 1,2 միլիոն դոլարով վաճառվել է հանրահայտ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ձեռագիր նամակը, որում խոսվում է E = mc2 բանաձևի մասին։
12:35 • 22.05.21YouTube-ը հունիսի 1-ից գովազդներ կտեղադրի բոլոր տեսանյութերումYouTube վիդեոհոսթինգային ծառայությունը գովազդներ տեղադրել հարթակում հրապարակված բոլոր տեսանյութերի վրա: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքի «օգտագործման պայմաններ» բաժնում:
12:31 • 22.05.21Ադրբեջանցիները հաստատվել են Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. զբաղեցրել են գագաթային մասը՝ առաջինը ապահովելով ներկայությունը այս հատվածում․ «Ռազմինֆո»Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:
11:59 • 22.05.21ԱՄՆ պետքարտուղարն ու Պաղեստինի նախագահը քննարկել են հրադադարի միջոցառումներն ու մարդասիրական օգնության տրամադրման վերաբերյալ հարցերըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ և քննարկել պաղեստինցիների և իսրայելցիների միջև հրադադարի ռեժիմի ապահովման միջոցառումները:
11:49 • 22.05.21Բայդենը հայտնել է՝ ինչ պայմանով կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ«Եթե նա որոշակի պարտավորություններ ստանձնի, ես կհանդիպեի նրա հետ: Եթե դա պարտավորություն լինի, որ խոսքը վերաբերի նրա միջուկային զինանոցին, և որ հանդիպումը միջոց լինի ապաէսկալացնելու համար այն, ինչ նրանք անում են»,- ասել է Բայդենը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցություններից հետո:
11:47 • 22.05.21«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքներ չկան»․ Պաղեստինի ԱԳՆԳազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան զինված խմբավորումների միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը կարծես թե ուժի մեջ է, սակայն Արևելյան Երուսաղեմում լարվածությունը շարունակվում է։
11:34 • 22.05.21«Մերձավորարևելյան հիմնախնդրի միակ լուծումը երկու պետության ստեղծումն է»․ ԲայդենՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ մերձավորարևելյան հիմնախնդրի միակ լուծումը երկու պետության ստեղծումն է, և շեշտել է, որ Իսրայելի անվտանգության ապահովման հանձնառության հարցում իր դիրքորոշումը չի փոխվել։
11:31 • 22.05.21Հրդեհ՝ Վայոց Ձորի բենզալցակայաններից մեկում․ սեփականատերը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.comԴեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են բենզալցակայանի հետնամասում գտնվող բենզինի …
11:23 • 22.05.21Համավարակի սկզբից ի վեր Վրաստանը 1,9 միլիարդ դոլար է ստացել միջազգային գործընկերներիցԿորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր Վրաստանը 1,9 միլիարդ դոլար է ստացել միջազգային գործընկերներից: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեն, գրում է Eurasia Daily-ն:
