Իրադարձային
-ից
-ը
22:55 • 02.06.21Մոսկվայում անցկացվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների խորհրդակցություններ, քննարկվել է սահմանին տիրող իրավիճակըՉորեքշաբթի օրը Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ
22:41 • 02.06.21Պետնախարարի կարգավիճակում համակարգելու եմ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարnւթյունների գործունեությունը. ԲեգլարյանԵս աներկբայորեն պատրաստ եմ ցանկացած ծանրության ու պատասխանատվության, եթե դա դույզն ինչ օգտակար կլինի իմ Հայրենիքին ու ժողովրդին:
22:38 • 02.06.21Գեղարքունիքում hայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջադեպի հետևանքով հայ 2 զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել. ՀՀ ՊՆՊՆ-ից հայտնեցին նաև, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով:
22:28 • 02.06.21«Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ». Ա. Ավանեսյանը՝ զոհվածների դիերի՝ նկուղներում պահվելու համար իր հրաժարականի պահանջի մասին«Ես քաղաքական պաշտոնատար անձ եմ, ինձ կարող են քաղաքական ամենասուր քննադատությունը ուղղել»,- ասել է Ավանեսյանը:
21:44 • 02.06.21Մեգան Մարքլի և արքայազն Հարիի առանձնատան մոտ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել (լուսանկարներ)Մարդկային մնացորդներ են հայտնաբերվել Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մոնտեկիտոյում գտնվող տան մոտ: Դրանք գտել են բանվորները `կանաչապատման աշխատանքներ կատարելիս:
21:31 • 02.06.21ՀՀ-ն փոխդեսպանի հաստիք այս պահին որևէ երկրում չունի, իսկ Ա. Նաղդալյանը դիվանագետ է, ենթարկվում է ռոտացիոն կանոնի և մնում է համակարգում. ԱԳՆ-ն՝ Նաղդալյանի՝ ԱՄՆ-ում փոխդեսպան նշանակվելու լուրերի մասինԱննա Նաղդալյանը մայիսի 31-ին տեղեկացրել էր որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նույն օրը պաշտոնից ազատվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։
21:11 • 02.06.21Հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և նպաստները կվճարվեն միայն բանկերի միջոցովԲացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուներն ու նպաստառուներ...
21:00 • 02.06.21Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվելԹեհրանում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Mehr գործակալությանը:
20:49 • 02.06.21ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններումԱյս պահին ընթանում են աշխատանքներ մոնիթորինգային խմբի ձևավորման ուղղությամբ
20:38 • 02.06.21Ֆրանսիայում լույս է տեսել Հիտլերի «Իմ պայքարը» գրքի քննադատական հրատարակությունըՉորեքշաբթի Ֆրանսիայում լույս է տեսել Mein Kampf («Իմ պայքարը») գրքի քննադատական հրատարակությունը, որը բացահայտում է Ադոլֆ Հիտլերի ռասիստական և հակասեմական գաղափարախոսությունը, այն մեծ հետաքրքրություն է առաջացնում:
20:36 • 02.06.21«Տեղի ունեցածը դիակի անարգում է, ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսված». Նաիրա Զոհրաբյանը զոհված զինծառայողների դիակների պահման պայմանների հարցով դիմել Է ՀՀ գլխավոր դատախազինԵւ այսպես, ես համարում եմ, որ տղաների դիերը պարկերով իրար վրա շպրտելն ու օրերով ճանճապատ սենյակում պահելը դիակի անարգում է
20:22 • 02.06.21Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզումԼենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով պայմանավորված առողջապահության նախարարության մշակած քաղաքականությունը
20:08 • 02.06.21Երկրաբանական երևույթի և հողում ջրի տատանումների պատճառով Մեքսիկայում հսկայական ջրափոս է առաջացել (տեսանյութ, լուսանկարներ)Մեքսիկայում 300 ֆտ լայնությամբ և 60 ֆտ խորությամբ ջրափոս է առաջացել, ինչի հետևանքով խուճապահար բնակիչները փախչում են տարածքից:
19:52 • 02.06.21Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին. զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-նիդերլանդական հարաբերությունների բարձր մակարդակըՔաղաքապետ Մարությանը ներկայացրել է Երևանում քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացվող աշխատանքը
19:48 • 02.06.21Ադրբեջանը Աղդամի շրջանում 2 նոր զորամաս է բացել (տեսանյութ, լուսանկարներ)Ադրբեջանը Արցախի օկուպացված Աղդամի (Ակնա) շրջանում 2 նոր զորամաս է բացել: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:
