Իրադարձային
-ից
-ը
17:56 • 15.05.21ՌԴ-ի Տյումեն մարզում անտառ է այրվում. տեղում աշխատում է ավելի քան 140 մարդ և շուրջ 40 սարքավորում, այդ թվում՝ ուղղաթիռներ (լուսանկար)Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Տյումենի մարզի Անդրեևսկոե լճի մոտակայքում անտառ է այրվում, կրակն արագորեն տարածվում է, սակայն բնակավայրերին սպառնացող վտանգ դեռևս չկա:
17:32 • 15.05.21Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը (տեսանյութ)Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են կուսակցության գործողությունները՝ նախընտրական շրջանում ու քննարկվեցին երկրի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։
16:59 • 15.05.21Amazon Prime-ը ցուցադրել է «Մոխրոտը» ֆիլմի 1-ին կադրերը, որում Բիլլի Փորթերը մարմնավորում է չեզոք սեռի պատկանող փերի-կնքամոր (լուսանկարներ)Անդրադառնալով փերի-կնքամոր կերպարի համար տղամարդ դերասանի ընտրությանը, Բիլլի Փորթերն ասել էր, որ իր դերակատարմամբ փերին չեզոք սեռի է, որով «Մոխրոտը» հեքիաթի նոր տարբերակն ինքնին կդառնա «դասական հեքիաթ նոր սերնդի համար»:
16:50 • 15.05.2140 միլիոն ռուբլի. ՌԴ պաշտպանության նախարարի կտավները և փայտե աշխատանքները վաճառվել են բարեգործական աճուրդումԲարեգործական աճուրդի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեղինակած կտավների և փայտից պատրաստված աշխատանքների համար հանգանակվել է 40 միլիոն ռուբլի: Ամբողջ հասույթը կուղղվի ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան Կոնստանտին Խաբենսկի հիմնադրամին:
16:44 • 15.05.21Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք, որում տեղակայված էին մի շարք միջազգային ԶԼՄ-ներ. РИА Новости«Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:
16:36 • 15.05.21Արա Այվազյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետՄայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
16:28 • 15.05.21«Ձյունը նրանց քարշ է տվել 1000 մետր երկայնքով դեպի քարքարոտ տեղանք». Շվեյցարիայում ձյահյուսի հետևանքով 2 դահուկորդ է զոհվել«Երեք դահուկորդից բաղկացած խումբը ուրբաթ առավոտյան ձնահյուսի մեջ է ընկել Պիզե Ռուսեյնի տարածքում: Լեռան հարավ-արևմտյան լանջին ձյան շերտը բաժանվել է՝ ծածկելով երկու հոգու ու նրանց քարշ տալով 1000 մետր երկայնքով դեպի կտրուկ և քարքարոտ տեղանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
16:20 • 15.05.21Չինաստանում լաբորատոր հետազոտությունների համար կապիկների պակաս է արձանագրվել. Sixth Tone (լուսանկարներ)Չինաստանում լաբորատոր հետազոտությունների համար կապիկների պակաս կա: Այս մասին Sixth Tone-ին ասել է երկրի լաբորատոր պրիմատների (միջին մեծության կենդանի, կաթնասունների առավել զարգացած խմբից, որին պատկանում է նաև մարդը,-խմբ.) բուծման և զարգացման չինական ասոցիացիայի քարտուղար Չժաո Շենլին:
16:10 • 15.05.21Արցախի Մարտունի քաղաքի բնակիչն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. նա հոսպիտալացվել է, առողջական վիճակը ծանր էՕգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՃՈ ծառայողները և Մարտունու փրկարարները:
15:54 • 15.05.21Թրամփը ցանկացել է գումար ստանալ սոցցանցերում նոր բաժանորդներ ներգրավելու համար. The Wall Street JournalԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում մի քանի սոցիալական ցանցերի ղեկավարների հետ՝ դրանցում սեփական օգտահաշիվները ստեղծելու համար: Ըստ աղբյուրի, հանրապետական գործիչը ցանկացել է գումար ստանալ հարթակներում նոր բաժանորդներ ներգրավելու համար, գրում է The Wall Street Journal-ը:
14:45 • 15.05.21ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում` մայիսի 15-16-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում․․․
14:44 • 15.05.21Հրդեհ է բռնկվել Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի բնակարաններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչՄայիսի 15-ին, ժամը 14։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում․․․
14:29 • 15.05.21Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք կոպտորեն խախտել են հասարակական կարգը. ձերբակալվել է 1 անձ, ևս 7-ի նկատմամբ կիրառվել է այլ խափանման միջոց. ՔԿՔրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
14:00 • 15.05.21Պակիստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 7 երեխաՆշվում է, որ ուղևորատար ավտոբուսը, որում տեղափոխվել է 11 մարդ, ընկել է Շեյխուպուր քաղաքի Խանկա Դողրան շրջանում գտնվող Միանվալի ջրանցքը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և փրկարարական ջոկատները, որոնք դիակները դուրս են բերել փոխադրամիջոցից:
13:58 • 15.05.21Ռուսական DarkSide հաքերային խումբը, որը ենթադրաբար հարձակվել է ամերիկյան Colonial Pipeline-ի վրա, հայտնել է ինքնալուծարման մասին. The Wall Street JournalDarkSide ռուսական հաքերային խումբը, որը ԱՄՆ-ում մեղադրվում է ամերիկյան խոշորագույն խողովակաշարերից մեկի՝ Colonial Pipeline-ի վրա հարձակման համար, հայտարարել է ինքնալուծարման մասին՝ ԱՄՆ կառավարության ճնշման պատճառով, հայտնում է Washington Post-ը:
