Իրադարձային
-ից
-ը
10:24 • 12.05.21«Sputnik-V» պատվաստանյութի 14.000 երկրորդ դեղաչափ այս գիշեր հասել է Հայաստան. ԱՆՆշենք, որ նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։
10:17 • 12.05.21Հնդկաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշի նոր հակառեկորդ է գրանցվելՎերջին 24 ժամվա ընթացքում վիրուսի հետևանքով մահացել է 4205 մարդ և գրանցվել է կորոնավիրուսով վարակման 348,4 հազար նոր դեպք։ Կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր Հնդկաստանում վարակվել է մոտ 23,3 միլիոն մարդ, որոնցից 19,3-ը ապաքինվել, իսկ 254 հազարը մահացել է։
10:11 • 12.05.21Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպքԱրցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7065 քաղաքացու հետազոտություն, որից 835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
10:07 • 12.05.21Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 850 հրթիռ. իսրայելական Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ)Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածում գտնվող շենքերից մեկի հարվածի հետևանքով վերացվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության երկու ղեկավարներ, հայտնել է ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայությունը:
09:51 • 12.05.21Հունաստանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄակեդոնյան թերակղզու հունական հատվածի Ֆլորինա քաղաքի մոտակայքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Greek City Times-ը։
09:14 • 12.05.21Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել Colonial Pipeline գազատարի վրա հաքերային հարձակումից հետոColonial Pipeline ամերիկյան ընկերությանը պատկանող խողովակաշարի վրա հաքերային հարձակումից հետո Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի հնարավոր սակավության պատճառով:
08:15 • 12.05.21Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միայն այն դրվագով, որ իշխանազավթման առաջին քայլերը սկսել են Գյումրիից․ 2,5 տարում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել․ Արսեն ԲաբայանԳյումրիում, որ մինչ օրս ամենաշատ տնակներ ունեցող քաղաքն է, անցած 2,5 տարիների ընթացքում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
06:47 • 12.05.21Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:36 • 12.05.21Աշխարհում վերջին մեկ շաբաթում թեև կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշերը 4%-ով նվազել են, բայց ԱՀԿ-ն զգուշացնում է՝ երկու դեպքում էլ իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալՈղջ աշխարհում մինչ այժմ կորոնավիրուսից 3,331,127 մարդ է մահացել
05:26 • 12.05.21«ՀԱՄԱՍ» խմբավորումը, ի պատասխան պաղեստինյան բնակավայրերի հրթիռակոծմանը, շուրջ 100 հրթիռ է արձակել իսրայելական Բեեր Շևա քաղաքի ուղղությամբՊաղեստինյան կողմը, մասնավորապես, հրթիռային հարվածներն ուղղել է դեպի իսրայելական Բեէր-Շեվա քաղաքը՝ ի պատասխան Իսրայելի տարածքից Գազայի հատվածի բնակելի հատվածների հրթիռակոծությանը
04:57 • 12.05.21Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 425 000-ը. RTՆախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 72 715 նոր դեպք է գրանցվել
04:38 • 12.05.21Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի
04:34 • 12.05.21Թել Ավիվը կրկին ինտենսիվ հրթիռակոծվում է Գազայի հատվածից, Իսրայելի բանակն էլ ի պատասխան վերսկսել է Գազայի հատվածի ռազմական կարևոր օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածներըԹել Ավիվի երկնքում բազմաթիվ պայթյուններ են լսվել, մայրաքաղաքում միացված է օդային տագնապի ազդանշանը
04:15 • 12.05.21Բրազիլիայում հղիների պատվաստումները «AstraZeneca»-ով դադարեցվել են պատվաստված հղի կնոջ մահվան պատճառովՆման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ պատվաստանյութի կիրառման կողմնակի ազդեցության ծանր դեպք է գրանցվել՝ գլխուղեղի կաթված, ինչը կնոջ և պտղի մահվան պատճառ է դարձել
04:10 • 12.05.21Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ավելի քան 200 պաղեստինցի վիրավորվել էՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Թել Ավիվի ուղղությամբ 130 հրթիռ են արձակել
