Իրադարձային
-ից
-ը
04:15 • 12.05.21Բրազիլիայում հղիների պատվաստումները «AstraZeneca»-ով դադարեցվել են պատվաստված հղի կնոջ մահվան պատճառովՆման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ պատվաստանյութի կիրառման կողմնակի ազդեցության ծանր դեպք է գրանցվել՝ գլխուղեղի կաթված, ինչը կնոջ և պտղի մահվան պատճառ է դարձել
04:10 • 12.05.21Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ավելի քան 200 պաղեստինցի վիրավորվել էՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Թել Ավիվի ուղղությամբ 130 հրթիռ են արձակել
03:51 • 12.05.21Հորդանան գետի Արևմտյան ափի և Իսրայելի միջև շփման գծում տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 245 պաղեստինցի է վիրավորվելԿարմիր մահիկի պաղեստինյան համայնքի ներկայացուցիչը հայտնել է, որ իսրայելական ուժայինները կիրառում են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ
03:14 • 12.05.21ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում քննարկելու է իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակըԽորհրդակցությունները, ըստ աղբյուրի, նախատեսված են մայիսի 12-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին
02:58 • 12.05.21Արևելյան Երուսաղեմում բախումները վերսկսվել են. իսրայելական իրավապահները հատուկ միջոցների կիրառմամբ Ալ-Աքսա մզկիթի տարածքից վտարել են աղոթելու եկած պաղեստինցիներին, կան վիրավորներՄայիսի 10-ին Տաճարի լեռան և Երուսաղեմին Հին քաղաքի հատվածներում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 612 մարդ էր տուժել
02:06 • 12.05.21Բայդենը հանձնարարել է վարչակազմին բանակցություններ վարել իսրայելական և պաղեստինյան բարձրաստիճան պաշտոնյաների ու տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ լարվածությունը լիցքաթափելու համարԻսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումից 30 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա, 203-ն էլ վիրավորվել է, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը
01:28 • 12.05.21Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումից 30 պաղեստինցի է զոհվել, կա 203 վիրավորԸստ պաղեստինյան կողմի պաշտոնական հաղորդագրությունների՝ Իսրայելը պաղեստինյան խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ոչ միայն հրթիռներ, այլ նաև հրետանային արկեր է արձակում
01:14 • 12.05.21Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծության հետևանքով վնասվել է իսրայելական «Էյլաթ-Աշկելոն» նավթամուղըԳազայի տարածքից հրթիռակոծության պայմաններում Իսրայելի մի շարք շրջաններում անկարգություններ են սկսվել
23:50 • 11.05.21Ղրիմում զինված ահաբեկիչ է ոչնչացվելՂրիմում զինված դիմադրության փորձի ժամանակ միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ է ոչնչացվել:Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը` հղում տալով Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչությանը:
23:21 • 11.05.21Թել Ավիվի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվելԹել Ավիվի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
23:06 • 11.05.21Րոպեներ առաջ Օպերայի տարածքից բերման են ենթարկել Հակոբ Բերբերյանին՝ առանց պատճառը բացատրելու. իրավապաշտպանԲերման ենթարկելու պահին Հակոբը տաքսի էր սպասում։
22:50 • 11.05.21Պատերազմի հետևանքով 1160 հոգու հաշմանդամություն է սահմանվել, նրանցից 108-ը հաշմանդամության 1-ին խումբ է ստացել. այս պահին պրոցեսն ավարտված է․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարՀարցին՝ պրոցեսն ավարտվա՞ծ է, Ստեփանյանն արձագանքել է, թե այս պահին կարելի է ասել՝ ավարտված պրոցես է։
22:32 • 11.05.21Ռուսաստանը ռումինացի դիվանագետին «անցանկալի անձ» է հայտարարելԻ պատասխան Ռումինիայից իր դիվանագետի վտարմանը ՝ Ռուսաստանը «անցանկալի անձ» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի օգնականին:
21:48 • 11.05.21«Ազատություն հայ ռազմագերիներին». մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ գերիներինՄի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։
21:37 • 11.05.21Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռի արձակման մասինԳազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 480 հրթիռ, Իսրայելի ուղղությամբ արձակված ևս 150 հրթիռ պայթել է անկլավում:
