Իրադարձային
-ից
-ը
17:38 • 20.05.21Իսրայելցիները կողմ են Պաղեստինի դեմ ռազմական գործողությունները շարունակելուն. սոցհարցումԻսրայելի քաղաքացիների շրջանում անցկացված հարցումներից մեկը, որն այսօր ՝ մայիսի 20-ին, ներկայացրել է տեղական 12-րդ ալիքը, ցույց է տալիս, որ իսրայելցիների մեծամասնությունը «չի կարծում, որ այժմ պետք է Գազայի հատվածում բանակցություններ վարել հրադադարի մասին»: Այս մասին գրում է EADaily լրատվականը:
17:31 • 20.05.21Պաղեստինում տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են իսրայելական ավիահարվածի հետևանքով ավերված շենքի փլատակներից դուրս բերում 7 ժամ դրանց տակ մնացած 6-ամյա երեխային (տեսանյութ)Սյուզի Էշկունտանան, որը յոթ ժամ շարունակ մնացել էր փլատակների տակ, Շիֆայի հիվանդանոցում վերամիավորվել է հոր հետ, որը նույնպես բուժվում էր ստացած վնասվածքներից: Գազայի հատվածում գտնվող ընտանիքի տունն ավիրվել էր կիրակի իսրայելական ավիահարվածների հետևանքով:
17:26 • 20.05.21«Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ». ԵԽ պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել այդ երկրի վրա«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակվում է: Այն մտահոգության լուրջ առիթ է Եվրամիության համար, մասնավորապես ռազմագերիների հայրենադարձման հարցի տեսանկյունից: Մեծ է անորոշությունը ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ»,- նշեց բելգիացի խորհրդարանականը:
17:24 • 20.05.21«Արևմուտքը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները». ՌոհանիՎիեննայի բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղյալ հայտարարելու Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա մեկնաբանել է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը:
17:17 • 20.05.21Քաղաքացիների բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց՝ հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ փաստաթղթի դեմ (տեսանյութ)Քաղաքացիները բողոքի ակցիան Կառավարության դիմաց՝ հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ փաստաթղթի դեմ․ ուղիղ
17:07 • 20.05.21«Կջարդենք բոլորի ատամները»․ Պուտինը՝ ՌԴ տարածքի նկատմամբ հնարավոր ոտնձգություններ իրականացնողներին«Բոլորը փորձում են կծել-տանել կամ ինչ-որ բան ճանկել մեզնից, բայց նրանք պետք է իմանան, որ մենք կջարդենք նրանց բոլորի ատամները, որպեսզի չկարողանան կծել, և դրա գրավականը զինված ուժերի զարգացումն է»,-հայտարարել է Պուտինը։
17:04 • 20.05.21«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն ԼՂ-ին և ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը». ՌԴ փոխարտգործնախարարՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվայի համար նշանակություն չունի, թե կմասնակցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե ոչ:
16:56 • 20.05.21Վրաստանը Pfizer պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժին կստանաԻնչպես պարզաբանել են ընկերությունում, Վրաստանի կառավարության հետ բանակցություններն ավարտվել են, և նրանք տեղափոխվում են համաձայնագիր կնքելու փուլ:
16:55 • 20.05.21Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները. ՊՆՏեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։
16:43 • 20.05.21«ՌԴ-ն, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ կլինի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում». ՌԴ փոխարտգործնախարարԱյս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի համաժողովի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը:
16:38 • 20.05.21Գեղարքունիքի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ, հայկական կողմի պատասխանից հետո ադրբեջանցի հրամանատարը խնդրել է դադարեցնել կրակը և ներողություն խնդրել. ՊՆ«Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ»,- ասացին ՊՆ-ից:
16:35 • 20.05.21TikTok-ի սեփականատեր ByteDance-ի համահիմնադիրը կլքի տնօրենի պաշտոնը, քանի որ «մարդկանց ղեկավարելն իրեն չի հետաքրքրում»TikTok հավելվածի սեփականատեր հանդիսացող չինական ByteDance ընկերության համահիմնադիր Ժանգ Յիմինգը հայտարարել է գլխավոր տնօրենի պաշտոնը լքելու մասին: Այդ մասին ասվում է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
16:13 • 20.05.21Մերկելը պատմել է Բայդենի` Գերմանիային ընդառաջ արած քայլի մասին«Իհարկե, նախագահ Բայդենը մեզ ընդառաջ քայլ է արել «Հյուսիսային հոսք»-ի շուրջ տարաձայնության հարցում, որտեղ մեր հայացքները չեն համընկնում․ մենք կշարունակենք Ռուսաստանի հետ հարաբերություններում անհրաժեշտ ընդհանուր դիրքորոշումների մասին երկխոսությունը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
16:06 • 20.05.21«Մենք բոլորս հայեր ենք». ԵԽ պատգամավորը լիագումար նիստում կոչ է արել ստիպել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներինԵվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը ԵԽ բարձր ամբիոնից կոչ արեց կանգնել հայ ժողովրդի կողքին և ստիպել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին:
16:01 • 20.05.21«ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի». ԵԽ պատգամավորը խոսել է Արցախի կարգավիճակի մասինԱրցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը:
