Իրադարձային
-ից
-ը
00:27 • 27.03.21Խափանումներ են նկատվել Instagram-ումԽափանումներ նկատվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում:
23:32 • 26.03.21«Թալիբան»-ը հայտարարել է, որ պատրաստ է ռազմական գործողություններ վարել օտարերկրյա զորքերի դեմ, եթե նրանք ԱՄՆ-ի հետ համաձայնագրով սահմանված ժամկետում դուրս չբերվեն երկրից«Եթե բոլոր օտարերկրյա զորքերը Աֆղանստանից դուրս չբերվեն Դոհայի համաձայնագրով սահմանված ժամկետում, դա կգնահատվի որպես Միացյալ Նահանգների կողմից համաձայնագրի խախտում։ Այդ դեպքում մենք ստիպված կլինենք շարունակել օտարերկրյա ուժերի դեմ զինված պայքարը՝ երկրի ազատագրելու համար»։
23:16 • 26.03.21Տավուշի մարզում 37-ամյա վարորդը, BMW-ով մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է, վարորդը եղել է ոչ սթափ. shamshyan.comԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ուղևոր, 37-ամյա Անուշ Մ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն
22:59 • 26.03.21Մեկ հավկիթի գինը խանութներում դարձել է 110–120 դրամ. ինչ է անում ՏՄՊՊՀ–ն (տեսանյութ)Թե ինչու է թանկացել ձուն ու ինչ պետք է անել այդ ուղղությամբ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հստակ որևէ բան չի ասում, դեռ քննարկում են ձվի շուկայում ստեղծված իրավիճակը…
22:31 • 26.03.21Մոնակոյի իշխան Ալբերը քննադատել է արքայազն Հարիին՝ հայտարարելով, որ աղմկահարույց հարցազրույցի փոխարեն նա պետք է առանձին զրուցեր իր հարազատների հետ (լուսանկարներ, տեսանյութ)63-ամյա Մոնակոյի իշխանի խոսքով՝ հասկանում է այն ճնշումը, որին բախվում են Սասեքսի դուքսն ու դքսուհին, սակայն քննադատել է իրենց խնդիրները տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողների ներկայությամբ բարձրաձայնելու որոշումը՝ հայտարարելով, որ «դժգոհության հրապարակային ցուցադրումն անպատեհ էր»․․․
21:18 • 26.03.21Ջո Բայդենն իր առաջին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ծածկաթղթից է օգտվել (լուսանկարներ)Առաջին ծածկաթղթում եղել են մամուլի ասուլիսին ներկա լրագրողների լուսանկարները, իսկ լուսանկարների կողքին՝ համարակալած նշումներ։ Երկրորդ լուսանկարում երևում է, որ ԱՄՆ-ի առաջնորդն իր ձեռքում պահում է «ենթակառուցվածք» անվանումով ծածկաթերթ, որի վրա մի քանի նախադասություններ են գրառված։
20:07 • 26.03.21Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետԵրկու երկրների ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։
20:02 • 26.03.21Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազաները լիարժեք պաշտպանված են. ընկերությունը հերքում է բաժանորդային տվյալների արտահոսքի մասին տեղեկությունըՎիվա-ՄՏՍ-ը երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաև՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին»…
19:43 • 26.03.21Զախարովան Բայդենի մամուլի ասուլիսը «բեմադրություն» է անվանելՆրա խոսքով՝ բոլորը սպասում էին, որ ԱՄՆ-ի 46-րդ նախագահի առաջին մամուլի ասուլիսն աչքի կընկնի Սպիտակ տան և լրագրողների միջև կապերի «վերահաստատմամբ», որի մասին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն ավելի վաղ քննադատել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:
19:19 • 26.03.21«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցազրույցը մի քանի լրատվամիջոցներին (տեսանյութ)«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տալիս մի քանի լրատվամիջոցներին։ Նա անդրադառնում է երկրում ստեղծված վիճակին։
18:51 • 26.03.21«Ամեն ինչ արեցինք նրան այնտեղից դուրս բերելու համար, բայց չկարողացանք, մահացավ»․ Պուտինը պատմել է Լատվիայում կորոնավիրուսից մահացած իր նախկին գործընկերոջ մասինՊուտինը հայտնել է, որ իր «լավ ծանոթը» և «նախկին գործընկերը» գրեթե ամբողջ կյանքում Լատվիայում է ապրել և այնտեղ էլ վարակվել է կորոնավիրուսով։ ՌԴ նախագահի խոսքով՝ նա բուժվել է երկրի գլխավոր ինֆեկցիոն կենտրոնում, որտեղ մագնիսառեզոնանսային շերտագրություն չի եղել։
18:02 • 26.03.21Հոլանդացի լուսանկարիչը հրապարակել է Մոսուլի լուսանկարները՝ ցույց տալով ԻՊ ահաբեկիչների ավերածությունները (լուսանկարներ)Առաջին այցելությունից հետո, որը տեղի էր ունեցել 2017 թվականին, լուսանկարիչը Մոսուլ է վերադարձել 2019-ին և բացահայտել, որ քաղաքում կյանքը սկսել է զարգանալ։
17:18 • 26.03.21Եգիպտոսում 32 մարդ Է զոհվել գնացքների բախման հետևանքով32 մարդ Է զոհվել և առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով: Այս տվյալները հայտնում Է հանրապետության առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
16:51 • 26.03.21Ադրբեջանական կողմի փորձերը՝ արդարացնելու պաշտամունքի վայրի՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու բարբարոսական ոչնչացումը մտահոգիչ և դատապարտելի են. Աննա ՆաղդալյանՄեկ անգամ ևս ընդգծում ենք, որ միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահ երկրները
16:51 • 26.03.21Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ է անցկացնում (լուսանկարներ)Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարճանքներ է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
