Իրադարձային
-ից
-ը
06:47 • 26.03.21Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:06 • 26.03.21Եվրոպան ծրագրում է մինչև ամառ դառնալ ամենամեծ քանակությամբ հակակորոնավիրուսային պատվաստանյութ արտադրող աշխարհամասը. ՄակրոնՄակրոնի խոսքով՝ պատվաստանյութի հարցում համաշխարհայի նոր տիպի պատերազմ է սկսվել
05:52 • 26.03.21Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 100 000 նոր դեպք է գրանցվել. RTԸնդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 303 462, վերջին մեկ օրում՝ 2777 մարդ
05:38 • 26.03.21ԱՄՆ Ալաբամա նահանգում տորնադոյից 5 մարդ է մահացելԲիրմինգեմ նահանգի ամենախոշոր քաղաքում շուրջ 50 շինություն է փլուզվել:
04:46 • 26.03.21Բլինքենը հույս ունի, որ Թուրքիան որոշ քայլեր կձեռնարկի ռուսական «С-400» զենիթահրթիռային համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբԲլինքենն ասել է նաև, որ Թուրքիան վաղեմի ու շատ թանկ դաշնակից է
04:34 • 26.03.21Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի ֆիզիկական և իրավաբանական որոշ անձանց նկատմամբՄիացյալ Նահանգները, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ
03:43 • 26.03.21Հունաստանի վարչապետն անկախության տոնին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետԲայդենը նախքան այս հեռախոսազրույցը Հունաստանի անկախության տոնի առթիվ հեռուստատեսային շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որը հեռարձակվել է հունական հեռուստատեսությամբ:
03:29 • 26.03.21Կալինինգրադում ՌԴ ԱԻՆ ուղղաթիռ է կործանվել. անձնակազմի 2 անդամ զոհվել է, 1-ն անհետ կորած էՈւղղաթիռի կործանման հավանական պատճառներից մեկը կարող է լինել անձնակազմի սխալն ու տեխնիկական անսարքությունը
02:40 • 26.03.21Ֆրանսիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 93 000-ը. RTԵրկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն հասել է 4 424 087֊ի
00:45 • 26.03.21Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1․1 հա տարածքում բռնկված հրդեհներըԱրարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում՝ 5000 քմ, Սուրենավան գյուղում՝ 3000 քմ, Վեդի քաղաքում՝ 2500 քմ, Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին՝ 700 քմ
00:40 • 26.03.21Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է, ջրածածկվել են մոտ 6000 քմ ցանքատարածքներ, 2000 քմ այգի և համայնքին պատկանող մոտ 10 հա հողատարածքՓրկարարների և հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելապատնեշն ամբողջությամբ բացվել է
23:51 • 25.03.21Բելառուսում ավելի քան 80 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ռուս լրագրողներԻրավապաշտպանների տվյալներով՝ 35 մարդ ձերբակալվել է մայրաքաղաք Մինսկում, հայտնի է նաև առնվազն 48 ձերբակալվածների մասին 18 այլ քաղաքներում:
23:50 • 25.03.21Մարալիկում և Գյումրիում քամին տանիքներ է վնասել. փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներՊարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով 1-ին և 2-րդ շենքերի տանիքներից պոկվել են թիթեղներ և վնասել բակերում կայանած «Mercedes Benz» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
23:49 • 25.03.21Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավի ուղղությամբ. ԶԼՄ-ներ«Տանզանիայից Հնդկաստան ուղևորվող բեռնարկղային նավը վաղ առավոտյան խոցվել է Արաբական ծովում իրանցի զինվորականների կողմից արձակված հրթիռով»,- ասվում է իսրայելական հեռուստաալիքի հաղորդման մեջ:
23:27 • 25.03.21Ռուսաստանի բնակիչը կենցաղային վիճաբանության ժամանակ ողջ-ողջ այրել է կնոջըՌուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Բաշկորտոստանի (Բաշկիրիա) բնակիչը կենցաղային հողի վրա ծագած ընտանեկան վիճաբանության ընթացքում բենզին է լցրել կնոջ վրա ու այրել նրան:
