Իրադարձային
-ից
-ը
13:05 • 01.03.21ՌԴ-ում գրանցվել է նոյեմբերի 16-ից ի վեր Covid-19-ից մահացության նվազագույն մեկօրյա ցուցանիշըՎարակման նոր դեպքերի թիվը վերջին մեկ օրում կազմել է 11 571, որը նախօրեի տվյալի համեմատ աճել է 1,87%-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 4 257 650-ի:
13:00 • 01.03.21«Լավ գաղափար չէ»․ փորձագետները մտահոգված են Հռոմի պապի՝ Իրաք կատարելիք այցի կապակցությամբԻնչպես նշում է աղբյուրը, մարտի 5-8-ը կայանալիք ուղևորությունը «անհրաժեշտ հոգևոր լիցք կհաղորդի Իրաքի քրիստոնյաներին, ինչպես նաև կնպաստի մահմեդական աշխարհի հետ կամուրջներ կառուցելու Վատիկանի ջանքերին»: Սակայն զուտ համաճարակաբանական տեսանկյունից՝ Հռոմի պապի ուղևորությունը․․․
12:42 • 01.03.21Երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում (ինֆոգրաֆիկա)Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց․․․
12:26 • 01.03.21ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են ձևավորվում Երկրի բնակչության ընդամենը 10 կամ ավելի քիչ տոկոսի մոտ«Անշուշտ, որոշ տեղերում, օրինակ՝ խիտ բնակեցված քաղաքային շրջաններում, կան օջախներ, որտեղ բնակչության 50-60 տոկոսը ենթարկվել է վիրուսի ազդեցությանը և հակամարմիններ ունի։ Այնուհանդերձ, դա չի նշանակում, որ ամբողջ քաղաքի, նահանգի կամ երկրի բնակիչների մոտ համընդհանուր իմունիտետ է․․․
11:59 • 01.03.21Մյանմարում տեղի ուեցող ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 18–իՄյանմարի ռազմական հեղաշրջումից հետո սկսված ցույցերի ընթացքում զոհված քաղաքացիների թիվը հասել է 18–ի, հայտնում է Al Jazeera–ն։ Ենթադրվում է, որ ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 1000 ցուցարար։
11:43 • 01.03.21«Խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է». Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է՝ ինչպես օգտվել նոր վերելակներից (տեսանյութ)Վերելակները շենքերի բնակիչների ընդհանուր սեփականությունն են ու հենց նրանք են պատասխանատու իրենց գույքի համար:
11:16 • 01.03.21Ավտովթարից վախճանվել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը (տեսանյութ)Նշենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը:
11:12 • 01.03.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 172 216 է, մահվան դեպքերինը՝ 4013Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 216-ի:
11:08 • 01.03.21ՌԴ խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում«Այսօրվա դրությամբ արդեն 8 քաղաք է տեղադրվել խաղաղապահ առաքելության զորակազմի զինծառայողների համար: Բլոկ-մոդուլային քաղաքները հնարավորություն են տալիս հարմարավետ պայմաններ ստեղծել զինծառայողների համար»,- ասված է հաղորդագրությունում:
10:42 • 01.03.21Գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ, արձանագրվել է 6 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըՓետրվարի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 91 հրդեհի, 6 փլուզման, 1 հեղեղման, 2 քարաթափման․․․
10:20 • 01.03.213,85 մլրդ դոլար. ՄԱԿ-ը դոնոր երկրներին հորդորել է գումար հատկացնել Եմենի հումանիտար կարիքների համար«Օգնություն ցույց տալու գործողությունների իրականացման համար ֆինանսական միջոցներն սպառվում են շատ արագ: Այսօր ՄԱԿ-ը հորդորում Է այս տարվա համար տրամադրել 3,85 միլիարդ դոլար՝ 16 միլիոն սաստիկ կարիքավոր եմենցիներն օգնելու նպատակով»,- ասված Է մամուլի տեղեկագրում:
10:07 • 01.03.21Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորըԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
10:05 • 01.03.21Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է. Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույցՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
09:57 • 01.03.21Ադրբեջանը կփորձի «Իսկանդերի» թեման օգտագործել՝ ՌԴ-ից ստանալու նաև այնպիսի սպառազինություն, որոնց առ այս պահը ստանալ չի հաջողվել․ Տիգրան ԱբրահամյանԻլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։

