Իրադարձային
-ից
-ը
09:36 • 03.02.21Նյու Յորքում ՌԴ գլխավոր հյուպատոսության դեմ վանդալային հարձակում է տեղի ունեցելՆյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Պետդեպարտամենտին խնդրել է ապահովել դիվանագիտական առաքելության անվտանգությունը վանդալային հարձակումից հետո:
09:33 • 03.02.21Բայդենն ու կինը հարգանքի տուրք են մատուցել Կոնգրեսի շենքում անկարգությունների ժամանակ զոհված ոստիկանի հիշատակը (լուսանկարներ)Ավելի վաղ Սիքնիկի աճյունը տեղափոխվել էր Կապիտոլիում՝ հրաժեշտի արարողության համար: Նշվում է, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը Կոնգրեսի շենք են ժամանել երեքշաբթի երեկոյան: Այսօր ոստիկանին կհուղարկավորվեն Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնի ազգային գերեզմանատանը:
09:26 • 03.02.21Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների, Լարսի ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատարԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
08:32 • 03.02.21Մակրոնը գնահատել է Ֆրանսիայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը«Մի քանի շաբաթ առաջ որոշում էի կայացրել գիտական պատվիրակություն ուղարկել Ռուսաստան՝ խորհրդակցությունների նպատակով։ Այդ խորհրդակցությունները դրական էին։ Այսօր մենք տեսնում ենք հրապարակումներ, որոնք ներկայացնում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի բարձր արդյունավետությունը»։
06:44 • 03.02.21Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
05:50 • 03.02.21Բայդենն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում մտադիր է առաջադրել Զիմբաբվեում ԱՄՆ ներկայիս դեսպանի թեկնածությունը. APՆիկոլսը 2020 թ. ամռանը դատապարտել էր ամերիկյան ոստիկանության կոշտ գործողությունների ԱՄՆ սևամորթ քաղաքացիների նկատմամբ
05:18 • 03.02.21Ռուսական «Գազպրոմ էներգահոլդինգy» ցանկանում է գնել «Լուկոյլ» և «Քվադրա» ընկերությունների բաժնետոմսերը«Լուկոյլը» ռուսական նավթագազային ոլորտում գործունեություն ծավալով խոշոր ընկերություն է, «Քվադրա»-ն՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն
04:57 • 03.02.21Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենաՎրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում
04:46 • 03.02.21Բայդենը միգրացիոն քաղաքականության ոլորտում Թրամփի կայացրած մի շարք որոշումներ է չեղարկելԲայդենի որոշումներով նախատեսվում է կանոնակարգել տարածաշրջանում միգրացիոն հոսքերը, միասնական հենք ստեղծել միգրացիայի պատճառների վերացման համար
04:17 • 03.02.21Լիբանանի օդային տարածքում իսրայելական կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացրելԻսրայելական կողմն իրենց կործանիչների՝ Լիբանանի օդային տարածքում կատարած հետախուզական թռիչքները հիմնավորել է «Հզբոլլահ»-ի զինյալների տեղաշարժերը վերահսկելու անհրաժեշտությամբ
03:50 • 03.02.21Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ընդդիմադիր պատգամավորներից մեկի և նրան պատկանող մի շարք հեռուստաընկերությունների նկատմամբՊատժամիջոցները սահմանվում են 5 տարի ժամկետով
03:21 • 03.02.21«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մի քանի ամիս անց թողնելու է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնըԲեզոսը մտադիր է ստանձնել տնօրենների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը
02:41 • 03.02.21Նավալնիի դատավարության ու նրան ազատազրկելու դատավճռից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել, որից 828-ը՝ Մոսկվայում. РБКՏվյալները հրապարակել է «ОВД-Инфо» իրավապաշտպան կազմակերպություն ը
02:28 • 03.02.21Մոսկվայում ուժայինները դադարեցրել են բողոքի բոլոր ակցիաները. РИА НовостиԱլեքսեյ Նավալնիին ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո Մոսկվայի կենտրոնում նրա աջակիցները տարբեր փողոցներ էին փակել ու փորձել կաթվածահար անել երթևեկությունը
01:54 • 03.02.21Անգելա Մերկելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ ՆավալնիինԱյդպիսի կոչեր էին արել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, եվրոպական տարբեր երկրների դիվանագիտական կառույցներ
