Իրադարձային
-ից
-ը
22:57 • 13.01.21Սոչիում գերազանցվել է ջերմության կեսդարյա ռեկորդըՉնայած ամպամած եղանակին՝ կարճատև անձրևներով, քաղաքում բավականին տաք է:
22:48 • 13.01.21Տեսանելի ապագայում հնարավոր չէ ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ. Արտակ ԲեգլարյանԲեգլարյանը նշեց՝ բոլորս էլ հասկանում ենք, որ եթե մեկ տարածաշրջանում հարևանությամբ ենք ապրում, երկու պետություների ժողովուրդներին էլ ռացիոնալ առումով ձեռնտու են բարիդրացիական հարաբերությունները:
21:17 • 13.01.21Արցախցիներ. ՖՈՏՈՇԱՐՔTert.am-ը արցախցիների է լուսանկարել: Բերձորից՝ Մարտունի, Ասկերան ու Ստեփանակերտ դիմանկարները՝ ֆոտոշարքով:
21:08 • 13.01.21Միայն դեկտեմբեր ամսին ՀՔԾ-ում բաժանվել է շուրջ 36 հազար դոլար, իսկ ամբողջ տարվա ընթացքում` 250 հազար դոլար պարգևավճար. «Փաստինֆո»«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր նաև, թե ՀՀ ՀՔԾ պետը, նրա տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները դեկտեմբեր ամսին պարգևավճար ստացել են, թե ոչ և որքան է կազմել այն։
20:55 • 13.01.21ՌԴ-ն և Թուրքիան ձգտում են պայմաններ ստեղծել ԼՂ-ում ադրբեջանցիների և հայերի համակեցության համար՝ առանց խաղաղապահ առաքելության. ԷրդողանԹուրքիան իր կողմից անհրաժեշտ ներդրում կանի Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության պահպանման համար:
20:33 • 13.01.21Արցախի պետական մարմինների կողմից գերիների, անհետ կորածների մասով աշխատանքներ տարվում են, բայց քաղաքական առումով բանակցողներն ու այս հարցով զբաղվողները ՀՀ մարմիններն են. Արտակ ԲեգլարյանԲեգլարյանը ներկայացրեց նախագահի աշխատակազմում սպասվելիք փոփոխությունները և անդրադարձավ Արցախի առաջնահերթություններին:
20:28 • 13.01.21Երևանի «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են կրակոցի հետքերով Mercedes AMG GL 42 և Mercedes G 500 մակնիշների ավտոմեքենաներ. shamshyan.comԱյս պահին նշված ավտոմեքենաները զննում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
20:13 • 13.01.21Այն քաղաքացիները, որոնց՝ աջակցության ծրագրերում ընդգրկվելու դիմումը մերժվել է ՀՀ-ում կամ Արցախում գտնվելու պահանջի տեխնիկական սխալի պատճառով, կարող են նորից դիմել. Մեսրոպ ԱռաքելյանՎստահեցնում եմ՝ Արցախի մեր գործընկերների հետ ամենօրյա աշխատանքով արվում է ամենը՝ պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ:
19:56 • 13.01.21ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում սկսվել է Թրամփի իմփիչմենթի հարցի քննարկումըՆերկայացուցիչների պալատն այսօր կքվեարկի իմփիչմենթի մասին բանաձևի շուրջ, որով Թրամփին մեղադրանք է առաջադրվում «ապստամբության հրահրում» հոդվածով:
19:40 • 13.01.21Իրանն այլևս միջուկային գործարքի կարիքը չունի. ԻՀՊԿ հրամանատարԻրանական միջուկային հարցով գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն այլևս անհրաժեշտ չէ՝ անկախ այն հանգամանքից, թե ԱՄՆ հաջորդ վարչակազմը կվերադառնա միջուկային գործարքին, թե ոչ:
19:38 • 13.01.21Ի հիշատակ զոհված հերոսների՝ Եռաբլուրում տեղի ունեցավ մոմավառություն, հոգեհանգստյան արարողությունԱրդեն Եռաբլուրում լրագրողների հետ զրույցու Թովմասյանը նշեց. «Ամեն մի հայ պետք է հարգի իր ունեցած կորուստները, պետք է իր հարգանքի տուրքը մատուցի, սա յուրաքանչյուրիս պարտքն է, այն է ինչ կարող ենք անել այս ժամանակահատվածում»:
19:33 • 13.01.21Ժամկետային զինծառայող Վարդան Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործԴեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
19:31 • 13.01.21Հռոմի պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ84-ամյա քահանայապետը ստացել է պատվաստման առաջին չափաբաժինը, երեք շաբաթից տեղի կունենա երկրորդ ներարկումը:
19:07 • 13.01.21Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերություններին փոխադրավարձի վերաբերյալ ևս մեկ զգուշացում է տրվելՏեսչական մարմինը սկսել է լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝ նմանատիպ բնույթի խախտումները բացառելու նպատակով։
18:26 • 13.01.21Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին. ՌԴ ԱԳՆ արձագանքը Նիկոլ Փաշինյանի հոդվածինԾրագրի հիմքում ընկած են հիմնարար սկզբունքներ, այդ թվում՝ առաջին փուլում 5 շրջանների վերադարձը Ադրբեջանին, երկրորդ փուլում՝ երկու, ընդորում, ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ:
