Սոչիում գերազանցվել է ջերմության կեսդարյա ռեկորդը
Սոչիում գերազանցվել է ջերմության ռեկորդը, որը գրանցվել է 1968 թվականի հունվարի 13-ին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ֆոբոս» եղանակային տեսության կենտրոնին, Սոչիում +20 աստիճան տաքություն է գրանցվել՝ ըստ Ցելսիուսի:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Սոչիում այսօր փոթորկի նախազգուշացում է տրվել պտտահողմերի, ուժեղ անձրևների և քամու պատճառով: Չնայած ամպամած եղանակին՝ կարճատև անձրևներով, քաղաքում բավականին տաք է:
Բնակիչները նշում են, որ ջերմաչափերի վրա +22, +23 աստիճան է գրանցվել՝ ըստ Ցելսիուսի: Սոչիի Հիդրոմետկայանը կանխատեսել էր, որ օդի ջերմաստիճանը չորեքշաբթի կկազմի +18-ից +23 աստիճան:
Տուապսեի շրջանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև + 20 աստիճան՝ թարմացնելով մինչ օրս գրանցված ռեկորդային ցուցանիշը:










