Իրադարձային
-ից
-ը
20:57 • 14.12.20Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021-ի համար նախատեսվել է շուրջ 1 միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ. Դավիթ ԽաժակյանՆիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ես էի: Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը Իմ Քայլը խմբակցության ներկայացուցիչներն են:
20:43 • 14.12.20«ԱՄՆ-ում իրականացվել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստումը». Թրամփ«Իրականացվել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստումը։ Շնորհավորում եմ ԱՄՆ-ին: Շնորհավորում եմ աշխարհին»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը:
20:22 • 14.12.20Չեմ պատկերացնում, թե նման խայտառակ պայմաններն ընդունելուց հետո ինչ պետք է բանակցի իշխանությունը`լինի դա Հայաստանում, թե Արցախում. Հ. Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)«Պետք է պարզել, թե ով է եղել այդ սրիկան, որը ներում է շնորհել նրանց: Փաստն այն է, որ այս պահին հանցագործները Ադրբեջանին երկու նոր հերոս նվիրեցին»,-ասաց նա:
20:12 • 14.12.20«Իրանը միջուկային գործարքին վերադառնալու համար ոչ մի նախապայման չի ընդունի». Ռոհանի«Կա'մ մենք կիրականացնենք այդ համաձայնագիրը, կա'մ՝ ոչ»,- նշել է նա:
19:57 • 14.12.20Վերաքննիչ դատարանը մերժել է Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության բողոքը. փաստաբանՆշված որոշման յուրահատկությունը կայանում է նաև նրանում որ այն կարող է կանխորոշիչ դեր ունենալ նաև ողջ քրեական գործի լուծման համար...
19:12 • 14.12.20Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են ԲաքվինՆրանց վերադարձը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր մեկնարկած՝ գերիների ու պատանդների փոխանակման շրջանակներում։
19:11 • 14.12.20Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդը պետբյուջեով «պադվալներում» նստած և ֆինանսավորվող ֆեյքերն են, ովքեր 2.5 տարի հասարակությանը բաժանեցին սևերի և սպիտակների. Նաիրա ԶոհրաբյանԱյսօր առավոտյան հողատուն կրկին փորձեց ժողովրդի անունից մանիպուլացնել նույն ժողովրդին: Նա ասում է՝ չի հեռանալու, քանի դեռ չկա իր ժողովրդի պահանջը.
19:00 • 14.12.20Հայաստանն ու Ադրբեջանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով սկսել են գերիների և պատանդների փոխանակումը«Միջազգային կազմակերպությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել․․․
18:59 • 14.12.20Իրականում քանի՞ վիրավոր է ունեցել հայկական կողմը Խծաբերդի և Հին Թաղերի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը հարց է ուղղել Հայաստանի և Արցախի իշխանություններինԵվս մեկ նկատառում, Խծաբերդի գյուղապետն էլ նշում է, որ ռուս խաղաղապահների բանակցություններից հետո ադրբեջանցիները դուրս են եկել գյուղից, սակայն հարակից դիրքերը շարունակվում են մնալ թշնամու վերահսկողության տակ։
18:55 • 14.12.20Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին. Մանե ԳևորգյանՍպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
18:47 • 14.12.20«10 հոգի անհետ կորած էին, հետո պարզվել է՝ թուրքերի մոտ են». Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերը հայտնում են՝ ադրբեջանական գրոհի հետևանքով գերիներ ու վիրավորներ կանԵրկու համայնքներում էլ այժմ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ:
18:28 • 14.12.20Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը համախմբված է և այդ համախմբված օրակարգի թիվ մեկ հարցը Փաշինյանի հրաժարականն է. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր հրաժարականի համար պետք է ժողովրդի հավաստի կամարատահայտությունը, որը հիմա չկա, Տոնոյանն ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանից այլ բան չէր էլ ակնկալում:
18:17 • 14.12.20Իրանցի միջուկային գիտնական Ֆախրիզադեի ընտանիքին հանձնվել է բարձրագույն զինվորական շքանշանԻրանի պաշտպանության նախարարության հատուկ ուսումնասիրությունների կենտրոնի միջուկային գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի ընտանիքին է փոխանցվել իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի կողմից ստորագրված բարձրագույն ռազմական պարգևը, հայտնում tehrantimes.com -ը:
18:14 • 14.12.20Ռազմական դրության ռեժիմը կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը. Փաստաբանների պալատը դիմել է ԱԺ նախագահին`ռազմական դրությունը վերացնելու հարցով2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից...
18:12 • 14.12.20Oruç Reis հետախուզական նավը դուրս է եկել Անթալիայի նավահանգստից՝ ուղևորվելով դեպի Էգեյան ծովԴեպի Անթալիայի ծովախորշ շարժվող հսկայական փոթորիկի պատճառով թուրքական Oruç Reis հետախուզական նավը՝ օժանդակ նավերով, ավելի քան 12 կոնտեյներներով և նավակներով ուղղություն է վերցրել դեպի Էգեան ծով, հայտնում է greekcitytimes.com լրատվականը:
