Չեմ պատկերացնում, թե նման խայտառակ պայմաններն ընդունելուց հետո ինչ պետք է բանակցի իշխանությունը`լինի դա Հայաստանում, թե Արցախում. Հ. Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Երկու դիվերսանտները, որոնք վեց տարի առաջ Քարվաճառում հայ երեխա են սպանել, զինվորական են սպանել և դատապարտվել են Արցախի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման, այսօր հանձնվել են Ադրբեջանին: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Պետք է պարզել, թե ով է եղել այդ սրիկան, որը ներում է շնորհել նրանց: Փաստն այն է, որ այս պահին հանցագործները Ադրբեջանին երկու նոր հերոս նվիրեցին»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանը որտեղ հնարավոր է, դոմինանտ դիրք է գրավում, որպեսզի հետագայում կարողանա ճնշում գործադրել մեր զինված ուժերի վրա: «Շատ շուտով մենք ունենալու ենք արժանապատիվ ղեկավար, ունենալու ենք իրական ժողովրդի իշխանություն, որը իրական ժողովրդի կամքն է թելադրելու»,-ասաց նա:
Նա նշեց, որ չգիտի, թե Արայիկ Հարությունյանը ինչ լիազորություններ ունի, քանի անգամ սոցիալական շատ պարզ հարցերի պատասխանները տրվել են խաղապահ ուժերի կողմից, գյուղապետերի մակարդակով: «Չեմ պատկերացնում, թե նման խայտառակ պայմաններ ընդունելուց հետո ինչ պետք է բանակցի այս իշխանությունը` լին իդա Հայաստանում, թե Արցախում»,-ասաց նա










