Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդը պետբյուջեով «պադվալներում» նստած և ֆինանսավորվող ֆեյքերն են, ովքեր 2.5 տարի հասարակությանը բաժանեցին սևերի և սպիտակների. Նաիրա Զոհրաբյան

19:11 • 14.12.20

Այսօր առավոտյան հողատուն կրկին փորձեց ժողովրդի անունից մանիպուլացնել նույն ժողովրդին: Նա ասում է՝ չի հեռանալու, քանի դեռ չկա իր ժողովրդի պահանջը: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ նշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդը իր ֆեյքերն են, նրա համար ժողովուրդը պետական բյուջեով տարբեր «պադվալներում» նստած և ֆինանսավորվող ֆեյքերն են, ովքեր երկուսուկես տարի հանրության իմունիտետը թուլացրեցին, հասարակությանը բաժանեցին սևերի և սպիտակների»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է պատմության մեջ մնա այն բացառիկ անձնավորությունը, որը խախտելով քաղաքական, պատմական, բարոյական բոլոր աքսիոմները, ստորագրել է Արցախը ծնկի բերելու սև թուղթը և շարունակել պաշտոնավարել. «Հիշեք, որ այդպիսի մեկը եղել է, դա Սադդամ Հուսեյն է, որի ճակատագիրը հայտնի է: Նիկոլ Փաշինյանը համառորեն հրաժարվում է օգտվել այն հումանիտար միջանցքից, որը նրան առաջարկում է ժողովուրդը և վաղը այդ միջանցքը չի լինելու Նիկոլ Փաշինյանի համար»: