Իրադարձային
-ից
-ը
10:10 • 20.11.20«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան«Արմենպրես»-ի հաղորդմամբ, թռիչքներն իրականացվելու են դեպի Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան շաբաթական երկու անգամ:
10:08 • 20.11.20«Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը». ՄակրոնՖրանսիան պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում:
10:05 • 20.11.20Արենի-Արփի ճանապարհին «ԿամԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արփա գետը․ կան տուժածներՆոյեմբերի 20-ին, ժամը 02։04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Արենի-Արփի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․․․
09:52 • 20.11.20«ԵՄ-Թուրքիա անջատումը խորանում է, հարաբերությունները մոտենում են բեկումնային պահի»․ Բորել«Մենք մոտենում ենք Թուրքիայի հետ մեր հարաբերություններում բեկումնային պահի»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
09:41 • 20.11.20Եգիպտոսում պայթյուն է տեղի ունեցել դեպի Իսրայել գազ մատակարարող խողովակաշարի վրա. ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունըԵգիպտոսի հյուսիս-արևելքում գտնվող Հյուսիսային Սինայ նահանգի հիմնական գազատարի վրա, որի միջոցով «կապույտ վառելիքը» տեղափոխվում է Իսրայել և Հորդանան, նոյեմբերի 19-ին պայթյուն է տեղի ունեցել։
09:39 • 20.11.20Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին «Mercedes C» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վերջինս ընկել և փակել է ճանապարհըՆոյեմբերի 19-ին, ժամը 22:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել․․․
07:00 • 20.11.20Ստեփանակերտում մատակարարումների խափանումներ չկան. ՌԴ ՊՆՔաղաքում շարունակվում են էլեկտրա/գազամատակարարման վերականգնման աշխատանքները
04:59 • 20.11.20Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտենում է 6 միլիոնին. RTԿորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահվան 166 699 դեպք է գրանցվել
04:33 • 20.11.20«Կույր մի եղեք». Արտակ Բեգլարյանի տեսաուղերձը Մարտակերտի շրջանի` Ադրբեջանին հանձնվող գյուղերի բնակչության իրավունքների վերաբերյալ (տեսանյութ)Այս գյուղերը ԼՂԻՄ-ի մաս են կազմել դեռ խորհրդային շրջանից, ավելին` Մարաղայի բնակչությունը բնաջնջվել է Ադրբեջանի կողմից 1992 թ.-ին
04:00 • 20.11.20Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
03:49 • 20.11.20Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրաՀաղորդվում է, որ տղամարդը ձերբալվել է
03:10 • 20.11.20Կալիֆորնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով նոյեմբերի 21-ից մասնակի պարետային ժամ կսահմանվի. ТАССԱյս ժամանակահատվածում մարդիկ պետք է մնան տանը
02:30 • 20.11.20Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 77 մարդ է մահացել. РИА НовостиԿորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 8159 մարդ է մահացել
00:26 • 20.11.20Ռազմական դրությունն ազատ հավաքներին խոչընդոտելուց և մասնակիցներին ապօրինի ձերբակալություններով դրանցից զերծ պահելուց բացի այլ նպատակ չի հետապնդում. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)«Ինչի՞ համար է ռազմական դրությունը` բացի հավաքների իրականացման կանոնները ռազմական դրության պայմաններում խախտելու հոդվածը քաղաքացիների վրա դնելուց»
23:21 • 19.11.20Ասկերանի շրջանից ևս 2 գյուղ տարհանում են՝ Ադրբեջանին հանձնելու համար․ վարչակազմի ներկայացուցիչն արցախցիներին կոչ է անում դեռ չվերադառնալ, եթե տուն են կորցրել, բնակֆոնդը չի հերիքում․ armeniasputnik.amԱսկերանի կորսված ութ գյուղերի բնակիչներին սկզբնական շրջանում ծրագրված էր Ասկերանի շրջանի այլ համայնքներում տեղավորել, սակայն բնակֆոնդի հետ կապված խնդիրներ են առաջացել։
