Կալիֆորնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով նոյեմբերի 21-ից մասնակի պարետային ժամ կսահմանվի. ТАСС
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում նոյեմբերի 21-ին մասնակի պարետային ժամ կսահմանվի կորոնավիրուսային իրավիճակի սրման պատճառով, հաղորդում է ТАСС-ը:
Կենսաապահովման հետ առնչություն չունեցող գործունեության տեսակները կարգելվեն ժամը 22:00-05:00-ին:
Այս ժամանակահատվածում մարդիկ պետք է մնան տանը:
Միացյալ նահանգները կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ցուցանիշներով աշխարհում առաջին տեղում է:










