Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտենում է 6 միլիոնին. RT

04:59 • 20.11.20

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 35 981 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 981 767-ի, հաղորդում է RT-ն:

Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահվան 168 061 դեպք է գրանցվել: 

Համավարակի ողջ ընթացքում ավելի քան 5.5 միլիոն վարակակիր է ապաքինվել:

Վարակման դեպքերի թվով և մահացության ցուցանիշով Բրազիլիան շարունակում է մնալ առաջար եռյակում: