Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 77 մարդ է մահացել. РИА Новости
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 77 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է РИА Новости-ն:
Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 8159 մարդ է մահացել:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 526 600 դեպք է գրանցվել, 382 600 վարակակիր ապաքինվել է:










