Իրադարձային
-ից
-ը
10:59 • 17.10.20«Կարող են լուրջ հետևանքներ լինել». С-400 համակարգերի փորձարկման մասին լուրերի ֆոնին ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Անկարային«ԱՄՆ-ն հստակ է իր ակնկալիքներում առ այն, որ С-400 համակարգը չպետք է գործառականացվի: Բացի այդ, մենք հստակ նշել ենք, որ Թուրքիայի կողմից համակարգի ակտիվացման դեպքում, անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար կարող են լուրջ հետևանքներ լինել»,-եզրափակել է խոսնակը:
10:55 • 17.10.20Արցախի ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերըԱրցախի ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը․․․․
10:43 • 17.10.20Պետդումայի պատգամավոր Միլոնովն արձագանքել է ԼՂ այցի պատճառով Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելուն՝ Բաքվին խորհուրդ տալով «ուշքի գալ» (տեսանյութ)Քաղաքական գործիչը կատարվածը համարում է խորհրդանիշն առ այն, որ պատերազմ հրահրած ագրեսորները չեն ցանկանում մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
10:32 • 17.10.20Թշնամու կողմից խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքները (տեսանյութ)Գիշերը թշնամին, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հրթիռակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին․․․․
10:21 • 17.10.20Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտը․ տուժել է 3 քաղաքացիական անձ․ Արցախի ԱԻՊԾ (լուսանկարներ,տեսանյութ)Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների․․․
10:13 • 17.10.20Թուրքիան Ուկրաինային կօգնի վերադարձնել Ղրիմը. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել«Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան հարթակին: Դա ղրիմցիների իրավունքների պաշտպանության և թերակղզու ապաշրջափակման գործիք է: Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, որ պատրաստ եք աջակցել և լինել ակտիվ մասնակից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
09:59 • 17.10.20Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը«Մենք ականատեսն ենք և դատապարտում ենք Արցախի բնակչության հանդեպ իրականացվող բռնությունը և հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, և կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- նշվում է շերիֆի հաղորդագրությունում:
09:49 • 17.10.20«Ղարաբաղի հողն ԻՊ-ի ավազակների ատամի բանը չէ». Պետդումայի՝ Արցախ մեկնած պատգամավորն աջակցություն է հայտնել հայերինՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը («Եդինայա Ռոսիյա» կուսակցություն), որն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անընդունելի է:
08:48 • 17.10.20Ադրբեջանը լուսաբացից սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը. կան տուժածներԱդրբեջանը հոկտեմբերի 17ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
08:40 • 17.10.20Լուսադեմին թշնամին վերսկսել է հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ․ կրակը լռեցնելու ուղղությամբ համարժեք գործողություններ են կատարվել․ ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական...
06:00 • 17.10.20Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակը կավարտվի անգամ առանց պատվաստանյութի. ТАССՆախագահ Թրամփը հայտարարել է նաև, որ կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը պատրաստ կլինի մոտ ապագայում
05:23 • 17.10.20Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 56 մարդ է մահացել. ТАССՌուսաստանի մայրաքաղաքում մինչ այժմ 5906 մարդ է մահացել կորոնավիրուսից
04:39 • 17.10.20Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն. տեղի ունեցածը Ֆրանսիայի նախագահն ահաբեկչություն է անվանելՀանցագործություն կատարած երիտասարդը սպանվել է ոստիկանների արձակած կրակոցից
04:17 • 17.10.20Փարիզում և Ֆրանսիայի խոշոր այլ քաղաքներում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով պարետային ժամ է սահմանվել. ТАССՍրճարանները և արագ սննդի կետերն այցելուների համար կփակվեն տեղական ժամանակով 20:30-ին, որպեսզի մարդիկ հասցնեն տուն վերադառնալ մինչև պարետային ժամի մեկնարկը
03:59 • 17.10.20ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումների հետևանքով վիրավորված երեխաներինԱյցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք է
