Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակը կավարտվի անգամ առանց պատվաստանյութի. ТАСС

06:00 • 17.10.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի անգամ պատվաստանյութի բացակայության դեպքում, հաղորդում է ТАСС-ը:

«Պատվաստանյութը համավարակին մեկընդմիշտ վերջ կդնի: Եվ, անկեղծ ասած, անգամ առանց պատվաստանյութի համավարակը կավարտվի»,- համոզմունք է հայտնել Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդա նահանգում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահ Թրամփը հայտարարել է նաև, որ կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը պատրաստ կլինի մոտ ապագայում՝ կանխատեսելով, որ մինչև տարեվերջ ԱՄՆ-ում մոտ 100 մլն չափաբաժին պատվաստանյութ կլինի: