Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 56 մարդ է մահացել. ТАСС
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 56 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 353 հազար դեպք է գրանցվել: 270 200 վարակակիր ապաքինվել է, 5906-ը՝ մահացել:
Վերջին մեկ ամսում Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրում աճ է նկատվում:










