Իրադարձային
-ից
-ը
20:06 • 06.10.20ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են, որ ԼՂ հակամարտությանը սիրիացի և լիբիացի գրոհայինների ներգրավումը վտանգավոր էՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցը:
19:55 • 06.10.20ԵԱՀԿ ԽՎ նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությանը և կոչ արել դադարեցնել ռազմական բախումներն՝ ի շահ խաղաղ բնակչությանԵԱՀԿ ԽՎ նախագահը մտահոգություն է հայտնել նաև արգելված կասետային ռումբերի օգտագործման վերաբերյալ:
19:53 • 06.10.20ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքներըՄարզերում տեղակայված կացարաններում Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ներգրավված բժիշկը և հոգեբանը, ծանոթացել են նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին:
19:31 • 06.10.20Կոչ ենք անում ՄԻՊ-ին, իրավապահ մարմիններին՝ քայլեր ձեռնարկել նման անթույլատրելի միջադեպերը բացառելու համար. ՀԺՄ-ն՝ «5-րդ ալիք»-ի լրագրողի և պատգամավորների մասնակցությամբ միջադեպի մասինԼրագրողներն ունեն շատ տեղեկություններ, սակայն պահպանելով երկրում հայտարարված ռազմական դրության պայմանները, հրապարակում են դրանց չնչին մի մասը՝ պատերազմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարությանը և պետությանը չվնասելու նպատակով։
19:31 • 06.10.20Մերկելն ու Էրդողանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակըԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեսաժողովի ձևաչափով:
19:26 • 06.10.20Կորոնավիրուսի պատճառով ԵՊՀ–ում 2 շաբաթով կդադարեցվեն դասերը, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավարՀաշվի առնելով նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակի օրեցօր մեծացող թվերը՝ ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք …
19:22 • 06.10.20«Shame.am»-ի հիմնադիր Ա. Խաչատրյանն իր հրապարակած հոդվածում չփաստարկված կարծիքները մատուցել է որպես «ճշմարտություն», ապա ԱԱԾ-ին բացատրություն տալիս՝ հրաժարվել այդ տեղեկատվությունը հաստատելուց. ԱԱԾԱզգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրային շահերը նեղ անձնական շահերին ստորադասելուց...
19:11 • 06.10.20Կրեմլից ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսելՄենք նախկինի պես ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և կարծում ենք, որ կողմերը պարտավոր են դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
19:11 • 06.10.20Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը. Արցախի նախագահ«Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ»,- գրել է Արցախի նախագահը:
19:07 • 06.10.20Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից. ԿԳՄՍ նախարարՄենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:
19:00 • 06.10.20ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի հռետորաբանությունըԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում դատապարտել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը ղարաբաղյան հակամարտության հարցում և Անկարային կոչ են արել դադարեցնել նման գործունեությունը:
18:59 • 06.10.20«Իսկապես տխուր է, երբ Ադրբեջանի ընդդիմությունն արդարացնում է պատերազմը Լեռնային Ղարաբաղում». Եվրախորհրդարանի նախկին խորհրդականՊինտոն նաև հիշեցրել է նրանց, որ իրենք նույնպես բռնության են ենթարկվում իրենց իսկ երկրում կամ ստիպված են լինում հեռանալ այնտեղից:
18:50 • 06.10.20«Հայերն իմ եղբայրներն են, և ես պատասխանատու չեմ Էրդողանի գործողությունների համար». Անգլիայում և Ուելսում փաստաբանների միության անդամ Հուսեյն ԳյոքԱնգլիայում և Ուելսում փաստաբանների միության անդամ Հուսեյն Գյոքը, որը թուրքական ծագում ունի, գրառում է կատարել թվիթերյան էջում՝ շեշտելով, որ պատասխանատու չէ Էրդողանի գործողությունների համար:
18:45 • 06.10.20Սոցփաթեթի շահառուները կարող են սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել նաև հիմնադրամներին. ԱԺ-ն ընդունեց նախագիծն 1-ին ընթերցմամբԱզգային ժողովը քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի ․․․
18:33 • 06.10.20Եթե բանկերը ներում են տույժ-տուգանքները, պետությունը նույնպես քայլ է անում և հարկերից ազատում է, վերջնական որոշումը թողնվելու է բանկերի վրա. Բաբկեն ԹունյանԱզգային ժողովը արտահերթ նիստին քննարկում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար …
