Իրադարձային
-ից
-ը
18:54 • 05.08.20Արդեն չեմ հիշում՝ քանի անգամ պարետատնից զանգեցին, ու քանի անգամ ես ստիպված եղա նույն ինֆորմացիան փոխանցել․ Արփի Հարությունյանն իր՝ կորոնավիրուսով վարակված հարազատի բուժման ընթացքի մասինՄաման հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ ես դեռ զանգի եմ սպասում՝ պարետատան վերջին զանգին
18:43 • 05.08.20Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունըԴեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ ժամը 20.40-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել էր նրա կինը։ Դիակի արտաքին զննությամբ գլխին վնասվածք էր հայտնաբերվել։
18:28 • 05.08.20Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. սա երևի թե կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը. Տիգրան Ավինյան (տեսանյութ)Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար
18:11 • 05.08.20Ավարտվել է 69-ամյա տղամարդու մահվան ելքով ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ՔԿՆախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
18:01 • 05.08.20Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո պատասխանում է լրատվամիջոցների ուղարկած հարցերին:
17:58 • 05.08.20«Պետք է քննարկենք այն գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն». վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներինԸնկերությունների ներկայացուցիչները որպես խնդիր ներկայացրել են լոգիստիկ անբարենպաստ պայմաններում արտադրանքի արտահանման ծավալների կրճատումը, ինչը թույլ չի տալիս ներգրավվել նոր աշխատակիցների և պատրաստել անհրաժեշտ որակավորմամբ կադրեր:
17:40 • 05.08.20Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, իսկ հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը ավելորդ է և անթույլատրելի. փաստաբանը՝ ՀՔԾ հաղորդագրության մասինՔրեական գործի նախաքննության ընթացքում ապօրինաբար նշանակված դատահոգեբանական փորձաքննության (աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննություն կարող է նշանակվել միայն …
17:40 • 05.08.20Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն անհետանում է համաշխարհային ռադարներից, իսկ իր անունը՝ ոչ«Ես ցանկացած եվրոպական երկրի վարչապետի թեկնածու կարող եմ լինել։ Կարող եք ուկրաինական լրատվամիջոցներն ուսումնասիրել և համոզվել դրանում։ Ես Ուկրաինայում շատ կարևոր գործառույթների իրականացման ղեկավար եմ։ Սակայն այս մասին չէ, որ պետք է խոսենք, այլ այն մասին, որ...
17:34 • 05.08.20Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր զորակցությունը հայտնել Բեյրութի և ողջ Լիբանանի հայությանըԱրթուր Վանեցյանն այսօր նաև ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Մայա Դաղերին։
17:32 • 05.08.20«Տիկին Մերկել, ասեք նրան, որ մենք պատերազմ չենք ուզում». Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցն օգնություն է խնդրել Մերկելից«Տիկին Մերկել, կապվեք Լուկաշենկոյի հետ: Ասեք նրան, որ մենք պատերազմ չենք ուզում: Այն, ինչ մենք ուզում ենք, արդար ընտրություններն են»,-ասել է Տիխանովսկայան bild.de-ին տված հարցազրույցի ժամանակ:
17:31 • 05.08.20Կառավարությունում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխություններըԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում …
17:24 • 05.08.20Վաղը Դավթաշեն վարչական շրջանի 1-4 բնակելի զանգվածներում, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
17:23 • 05.08.20Մեդվեդևը հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին կոչ է արել պատասխանատվություն դրսևորել«Երբ այդ ամենը (Ղարաբաղյան հակամարտությունը) արտասահմանյան խնդրից ներքին խնդրի է վերածվում, այդ սփյուռքերը պետք է զգան իրենց պատասխանատվությունը: Հակառակ դեպքում նրանք, ովքեր խախտում են ռուսական օրենքները, անկախ նրանից, թե ինչ ազգային...
17:18 • 05.08.20ՀՀ նախագահը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքներըՍտորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:
17:15 • 05.08.20Ոստիկաննները M Group-ից 5 փաթեթ փաստաթուղթ են առգրավել, երբ նման գործողություն կատարելու իրավասություն չունեին. մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել. փաստաբան (տեսանյութ)M Group-ում ոստիկանական գործողությունն ավարտվեց, կարող ենք ցավով արձանագրել, որ մեր հարգարժան ոստիկաններն այդպես էլ չհասկացան, որ պարտավոր են օրենքի տառին համապատասխան գործել:
