«Տիկին Մերկել, ասեք նրան, որ մենք պատերազմ չենք ուզում». Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցն օգնություն է խնդրել Մերկելից
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
«Տիկին Մերկել, կապվեք Լուկաշենկոյի հետ: Ասեք նրան, որ մենք պատերազմ չենք ուզում: Այն, ինչ մենք ուզում ենք, արդար ընտրություններն են»,-ասել է Տիխանովսկայան bild.de-ին տված հարցազրույցի ժամանակ:
Տիխանովսկայան ավելացրել է, որ վախենում է իր կյանքի համար, բողոքել է անանուն սպառնալիքներից, որոնց պատճառով ստիպված է եղել երեխաներին արտերկիր ուղարկել:
Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին, դրան կմասնակցի 5 թեկնածու: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:










